Danny+Welbeck+England+v+San+Marino+SBAITjnAoETl1in.am-ը գրում է.

«Արսենալ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Դենիել Ուելբեքը հայտարարել է, որ «առյուծներ»-ը կարող են հաղթանակ տանել «Եվրո-2016»-ի ընտրական փուլի բոլոր հանդիպումներում: Հիշեցնենք, որ առաջին երկու խաղերում անգլիացիներն առավելության են հասնել Շվեյցարիայի (2:0) և Սան-Մարինոյի (5:0) հավաքականների նկատմամբ, իսկ հոկտեմբերի 12-ին Ռոյ Հոջսոնի սաներն ուժերը կչափեն Էստոնիայի ընտրանու հետ:

«Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են հաղթել բոլոր հանդիպումներում: Մարզիչը մեր առջև նպատակ է դրել առավելության հասնել «Եվրո-2016»-ի ընտրական փուլի բոլոր խաղերում, և կարծում եմ` մենք կարող ենք դա անել: Մենք շատ լավ ենք սկսել որակավորումը:

Սեփական հարկի տակ Էստոնիայի հավաքականը կարող է փորձել հաղթանակ տանել, սակայն մենք ևս ցանկանում ենք առավելության հասնել: Շատ քիչ ժամանակ ունենք հանգստի համար, բայց պետք է պատրստ լինել խաղին»,- Ուելբեքի խոսքերը մեջբերում է բրիտանական մամուլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել