....Երբ իմ գրառումը բացարձակ կապ չունի ՛՛Nike'' ընկերության հետ :D
Ուզում եմ ձեզ մի հարց տալ. ո՞րն է ձեր սիրած...Բառը: Այո,այո,բառը: Դուք երբևէ մտածե՞լ եք դրա շուրջ,դուք ունե՞ք սիրած բառ:
Կոնկրետ ես ունեմ սիրելի բառեր: Դրանցից մեկն է ՛՛ուղղակի՛՛-ն :Ավելի շատ նախընտրում եմ անգլերեն տարբերակը՝ just :
Դուք նույնիսկ գաղափար չունեք այս բառի ուժի մասին: Ես վստահ կարող եմ ասել,որ այս բառն իր մեջ ներառում է անասելի հզորություն: Ո՞րն է այս բառի գաղտնիքը:
՛՛ՈՒղղակի՛՛-ն ոչ թե հասարակ բառ է,այլ՝ մտածելակերպ ու ապրելակերպ:
Մինչ անցնենք բուն թեմային ՝ փոքրիկ ուղղում անեմ. ՛՛՛ուղղակի՛՛-ն իր մեջ չի ներառում ոչ մի ՛՛թքած ունեմ՛՛ տրամադրություն ու ենթատեքստ: Ուղղակին....Ուղղակին է:
Մենք բոլորս ապրում ենք մի աշխարհում,որը կեղծ է: Մենք կախված ենք ձևականություններից,որոնք անիմաստ բարդացնում են մեր կյանքը: Այո, մենք խեղդվում ենք մեր ձևականությունների ու անպետք օրենքների մեջ: Գծում ենք ինչ-որ սահման ու խեղդելով սեփական ցանկությունները ՝ կործանվում : Հիմա իմ երկրորդ հարցը. ինչու՞ : Որտե՞ղ է անհասկանալի ձևականության ու օրենքների բացատրությունը:
Դուք անընդհատ մտքում ինչ-որ բան եք հաշվարկում. ՛՛Բա որ...Իսկ եթե...Հանկարծ...Ախր...՛՛ :
Գրողը տանի,վերջ տվեք: Փորձեք ապրել ''Just''-ի կանոնով:
Հենց հիմա ուզու՞մ եմ զանգահարել քեզ: Կվերցնեմ հեռախոսս ու կզանգահարեմ: Պատճա՞ռը: ՈՒՂՂԱԿԻ !
Սա աշխարհի ամենաարժեքավոր պատճառն է: Ուզեցի՝ անում եմ: Անում եմ առանց ձևականությունների,առանց ՛՛բայց՛՛-երի ու ՛՛եթե՛՛-ների: Ոչ մեկ պարտավոր չէ ինչ-որ մեկին բացատրություն տալ: Պետք է վարվել այնպես, ինչպես այդ պահին ցանկանում եք...
Իսկ ի՞նչ ենք անում մենք: Բարդացնում ենք, անընդհատ ստեղծում ենք արհեստական խոչընդոտներ,թունավորում ենք մեր կյանքը: Սկսում ենք մտածել,անհանգստանալ, մեր նյարդերն ենք քայքայում:
Իրականում ոչ մի դժվար բան չկա հանգիստ ապրելու մեջ: Just do it !! Ուղղակի արեք այն,ինչ ցանկանում եք: Ուզում եք գոռա՞լ ՝ հենց հիմա ուժե՜ղ բղավեք: Բղավեք ուղղակի,առանց պատճառ:
Ուզում եք ինչ-որ մեկի հետ շփվել ՝ շփվեք: Զանգեք,գրեք, այցելեք նրան: ՛՛Վայ,բա ի՞նչ կմտածի: Անցած անգամ ինքն էր զանգել, պիտի սպասեմ հիմա իրա ՛՛հերթն ա՛՛ ՛՛ : ՀԻ-ՄԱ-ՐՈՒԹ-ՅՈՒՆ:
Բացարտեք ինձ իմաստը ! Իմաստ ՉԿԱ: Ուղղակի չկա իմաստ սեփական կյանքը բարդացնելու ու տակնուվրա անելու համար:
Ի սեր բոլոր աստվածների,դուք գիտեք,որ ես տանել չեմ կարողանում շեշտ կրող նախադասությունները,ես չեմ համոզում,ոչ էլ՝ հրամայում եմ: Ես ուղղակի խնդրում եմ...Ապրեք ՛՛ուղղակի՛՛ , մի դարձեք հիմար ձևականությունների գերին....
Մեր բոլոր խնդիրները սկսում են նրանից,որ մենք չենք անում/խոսում այն,ինչ ցանկանում ենք: Երբ մենք դեմ ենք գնում ինքներս մեզ,մենք դառնում ենք կրկնակի խոցելի: Մեր քայլերն ու բառերը շատ հեշտ կարող են մեր դեմ դուրս գալ:
Իսկ ինչի՞ց պետք է վախենա այն մարդը,ով գործում է ըստ իր ցանկության. ոչնչից: Այն մարդը,ով ՈՒՂՂԱԿԻ անում է այն ամենն,ինչ ցանկանում է ՝ անհաղթելի է:
Ինչու՞ անիմաստ բարդացնել կյանքը: Ախր մի պահ նայեք ձեր շուրջը.ինչքա՜ն շատ են անպետք սահմանները, խեղդող լռությունն ու անիմաստ օրենքները: Ազատեք ձեզ այս ամենից, հերիք է:
Ես ուզում եմ քեզ հետ շփվել. ուղղակի: Ուղղակի դու ինձ հետաքրքիր ես: Այսքանը:
Ես մի պահ կարոտեցի քեզ ու զանգահարեցի: Ուղղակի,առանց ինչ-որ առիթի: Ուզում եմ ձայնդ լսել:
Ես ուզում եմ զբոսնել փողոցում: Ոչ,ես չեմ ուզում գնալ խանութ: Ես ուզում եմ ուղղակի թափառել փողոցում:
Ուզում եմ տեսնել քեզ . առի՞թ : Ուղղակի : Ուղղակի ուզում եմ տեսնել:
Զգու՞մ եք,թե վերևում գրված տողերս ինչ...Հաճելի են: Այո, հենց հաճելի: Ինչքան գեղեցիկ են ու մաքուր)))
Հենց հիմա փորձեք իմ ասած մեթոդը: Եթե մի քանի օր է ուզում եք շփվել որևէ անձնավորության հետ՝ գրեք նրան,կամ՝ զանգահարեք: Հենց հիմա,առանց ժամանակ կորցնելու ու առանց հիմար պատրվակներ փնտրելու,առանց ձևականության: Զբաղվեք այն ամենով,ինչն իրոք հարազատ է ձեզ ու պետք չի ոչ մեկին բացատրություն տալ արարքների համար:
՛՛Ուղղակի՛՛-ն անկեղծության մարմնավորում է: Դուք չեք խաղում: Դուք անում եք այն,ինչ իրոք ուզում եք անել, խոսում եք այն,ինչ իրոք մտածում եք: Հավատացեք ինձ, ժամանակ կանցնի ու դուք կհասկանաք,թե ինչ հրաշալի է ապրել ՛՛ուղղակի՛՛-ի հետ միասին: Եթե ՛՛ուղղակի՛՛, ուրեմն՝ անկեղծություն:Կյանքը հաճույք է դառնում: Սեփական կանոններով ու ցանկություններով ապրելն իրոք հաճելի է...
p.s. ինքս էլ երկար ժամանակ բառեր էի փնտրում այս նյութս գրելու համար: Ինչ-որ խորիմաստ բառեր էի շարում ,հետո՝ ջնջում էի: Ու այդպես արդեն երկար ժամանակ է: Այս թեմայի մասին շատ էի ուզում խոսել: Բացեցի բլոգս ու գրեցի այս գրառումը...
Ուղղակի բացեցի ու սկսեցի գրել: Գրեցի այնպես,ինչպես զգում էի: Միգուցե լավ չստացվեց բացատրել, հուսամ՝ կհասկանաք,թե ասելիքս որն էր: Համենայն դեպս ես հնարավորինս փորձեցի հասկանալի ու պարզ գրել))))
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/01/just-do-it.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել