Ես հիացած եմ մեր ժողովրդի համառությամբ ու անսպառ հավատով։ Չնայած թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից մինչ այս ունեցած այսքան հիասթափություններին, չնայած իշխանության կողմից ժողովրդի մեջքը կոտրելու համառ ջանքերին, չնայած հարթակում կանգնածների նկատմամբ տածած անձնական վերաբերմունքին՝ ժողովուրդը չի՛ կոտրվում, ժողովուրդը չի՛ համակերպվում, չի՛ նվաստանում ու չի՛ հանձնվում։ Ու թող այսքանից հետո մեկը փորձվի մեր ժողովրդի մասին վատ բան ասի։ Սա հանձնվող ժողովուրդ չի, ու ի վերջո կկերտի իրական անկախ ու ուժեղ Հայաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել