Տարիներ առաջ Վիլնյուսի օդանավակայանում նստած սպասում եմ որ հայտարարեն իմ թռիչքը,մեկ էլ մի տղամարդ է մոտենում ` մորուքով,կոստյումով,չիչմակները ծուռ դրած,գալստուկը կիսաարձակած ,բայց շատ կոկիկ ու ինտելլիգենտ տեսքով; Հա,ուրեմն մոտեցավ ու համարյա շշուկով ասում ա` կնոջս Մոսկվայում վիրահատում են էս պահին:Արագ եկա օդանավակայան ու տեսա,որ թղթապանակս կորցրել եմ:Նորից պիտի տոմս գնեմ` գումար չունեմ;Դուք ինձ պարտքով 100 ռուբմի տվեք ու ձեր հասցեն; Ես վաղը էվետ կուղարկեմ ձեր գումարը: Մոտս ոնց որ թե էդքան էր մնացել:Երևան- Վանաձոր տաքսու փողը պահեցի,մնացածը ինչ կար տվեցի իրեն;Հասցես վերցրեց,իրենը տվեց ու վազքով հեռացավ:Ընկերուհիս նեղվեց,ասեց հենա ինձ կտաիր էլի...գոնե անհետ չէի կորի: Թե ինչքան պատմեցին ու ծիծաղեցին ընկերուհիներս ,էլ ասելու չի` իբր իսկական լոռեցի ես է ?
Ինչևէ:Էս մարդը մի քանի օր հետո գումարը ուղարկեց ու պարտաճանաչ բոլոր տոները շնորհավորում էր: Ընտանիքի նկարներից էր ուղարկում,հա հրավիրում էր Մոսկվա իրենց տուն:
Տարիներ անցան,ես Մոսկվայում դիզայնի դպրոցում էի աշխատում` արհեստներ էի պարապում: Մի օր աշակերտուհիներիցս մեկը ասեց,թե իր ծնողները կիրակի օրը հրավիրում են իրենց տուն ճաշկերույթի:Հրաժարվեցի;Էս երեխան սկսեց խնդրել,թե մի մերժեք ,անպայման պիտի գաք ,մերոնք սպասելու ,խոսելու բան ունեն ու կգան մեքենայով իմ ետևից:Ասեցի,լավ,կգամ;
Կիրակի օրը ոնց պայմանավորվել էինք,մեքենայով եկան իմ հետևից:Ես և բալիկը նստած ենք ետևի նստարանին , հայրը դե ղեկին է;Հայելու մեջ նայում ա ու երջանիկ ժպտում;Աչքով-ունքով ա անում.....Ես էլ էն ժամանակ ջահել,սիրուն,շատ ինքնատիպ հայուհի էի: Արյունը գլխովս տվեց,մտածում եմ հլա էս ապուշին նայիր....Տեղն ա ինձ:Ով էր ասում հում գործ բռնես,հյուր գնաս չգիտես թե ում;
Ուրեմն տեղ հասանք, էս մարդը արագ իջավ մեքենայից,ռևերանսներով դուռը բացեց,ձեռքս բռնեց ` իջա մեքենայից : Ու նայում է դեպի երկնաքերի վերևի հարկերը ու կնոջը ասում` "Да,она.Это она."
Զգում եմ,որ մի բան կա, որ ես չեմ ջոկում ու դրանից ավելի եմ նյարդայնանում: Լիֆտի մեջ էլի քթի տակ ծիծաղում ա,աչքերով ժպտում ակնոցների տակից....
Տուն մտանք , սիրուն սեղան էին պատրաստել,համեղ ուտելիքներով: Ես ինքս,առանց որևէ մեկի օգնության հանկարծ հիշեցի որ էս մարդը էն օդանավակայանի տղամարդն էր:
Հետո պատմեց որ հենց սկզբից կասկածել ա,որ նույն անուն ազգանունով ուսուցչուհին կարող ա էն օդանավակայանի աղջիկն ա;Ու որոշել են հրավիրել, առանց ճշտելու ես եմ թե ուղղակի անուն հայրանունն է համընկնում:
Էսպես մենք բարեկամացանք:
Ինչքան լավ ներկայացում ու համերգ որ գնացել եմ Մոսկվայում,բոլորի տոմսերը իրենք են հաջողացրել ու հրավիրել:Էն ժամանակ շատ թատրոներ կային,որ տոմս ճարելը քաջագործություն էր:
Ասեմ,որ շատ հավես բան ա,երբ անծանոթին 100 ռուբլի ես տալիս ու նա չի կորում,վերադարձնում ա տասնապատիկը` բարեկամության ձևով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/718155591588710
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել