Բոլորին ցանկանում ենք հոգեկան, հոգեբանական ու հոգու առողջություն: Եվ, իհարկե, լուսաբանենք՝ ինչ է նշանակում սրանցից յուրաքանչյուրը:
ՀՈԳԵԿԱՆ առողջությունը մարդու հոգեկանի կայուն և ադեկվատ գործունեությունն է՝ մտածողություն, հիշողություն և այլն: Հոգեկան առողջությունը թույլ է տալիս մարդուն լինել ադեկվատ և բարեհաջող ադապտացվել միջավայրին: Սրա տակ սովորաբար մտնում են օբյեկտիվ իրականության, սեփական անձի ադեկվատ ընկալունակությունը, ուշադրությունը կենտրոնացնելու, հիշողության մեջ ինֆորմացիան պահելու և վերարտադրելու կարողությունը:
Նշենք, որ հոգեկան անառողջությունը տարբեր ժամանակներում և մշակույթներում տարբեր ձևով է ընկալվել ու ընկալվում: Օրինակ, հնդկացիական շատ ցեղերի մոտ հալյուցինացիաները նորմալ երևույթ են համարվում: Իսկ, օրինակ, հոմոսեքսուալությունը ժամանակին դիտվել է որպե ս հանցագործություն, հետո՝ հոգեկան հիվանդություն, իսկ այժմ՝ սեքսուալ օրիենտացիայի տարբերակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armpsychology/posts/709870469095679
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել