3079731in.am-ը գրում է.

Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ խաղադաշտ վերադարձին:

Մխիթարյանն իր ակումբին կարող է օգնել արդեն Բունդեսլիգայի առաջիկա տուրում կայանալիք «Քյոլն»-ի դեմ խաղում:

«Հենրիխ Մխիթարյանն արդեն մարզվում է ընդհանուր խմբում, իսկ մնացած ժամանակահատվածը մարզվում է անհատական ծրագրով: 3 շաբաթվա ընթացքում նա մոտ 90% ապաքինվել է: Մեծ է հավանականությունը, որ նա կմասնակցի «Քյոլն»-ի դեմ խաղին»,- գրում է պարբերականը:

Նշենք, որ «Բորուսիա»-ն «Քյոլն»-ի հետ ուժերն է չափելու հոկտեմբերի 18-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել