1in.am-ը գրում է.
Այն մարդկանց համար, ովքեր զգացել են երեխաների լույս աշխարհ գալու ցավն ու ուրախությունը, դժվար է բառերով նկարագրել այդ պահը։ Լսել մանկան առաջին ճիչը, ձեռքում բռնել նրա բարակ մատները և օրորել՝ հրաշալի երևույթ է և մեծ պարգև կնոջ կրած տառապանքների դիմաց։
Daily Mail-ի ներկայացրած գեղեցիկ և հուզիչ ֆոտոշարքում մայրիկներն ու հայրիկներն առաջին անգամ հանդիպում են իրենց նորածին որդիներին և դուստրերին։
Սևուսպիտակ և գունավոր լուսանկարներում պատկերված է, թե ինչպես են ծնողներն առաջին անգամ զգուշորեն համբուրում իրենց երեխաներին, շոշափում նրանց չափազանց բարակ ոտքերը, բռնում նրանց սեղմված բռունցքները։ Շատ ծնողներ լալիս են՝ տեսնելով իրենց փոքրիկներին, սակայն դա միայն ուրախության արցունքներ են։
փոքրիկներին, սակայն դա միայն ուրախության արցունքներ են։

















