«ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԼԻՆԵԼՈՎ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ , ԱՅՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ…»Վերջերս Հայաստանում անօրինական ճանապարհներով շատ կարճ ժամանակահատվածում հարստացածները, բռնելով բարերության ճանապարհը ամեն կերպ փորձում են արդարանալ , օգտագործելով դե մենք ԲԱՐԵՐԱՐ ենք արտահայտությունը,:Վերոհիշյալ << բարերարներ>> հիշեք նշանակություն չունի, թե ինչպիսին են մարդու նպատակները, մտադրությունները, համոզմունքները, նրան դատելու են ըստ իր գործերի և դատելու է հենց ժողովուրդը` այն ժողովուրդը, որից դուք տարիներ շարունակ գողացել եք և շարունակում եք գողանալ:Հարկ է նշել, որ ձեր գողացածների 0,000…1 տոկոսը վերադարձնելով մանկատներին կամ ծերանոցներին իրական բարերար չեն դառնում և վերջ տվեք այդ ցինիզմին այդ տոկոսը պահեք ձեզ, այն ձեզ կալանավայրերում պետք է գալու:Ավարտելով ուզում եմ ասել` Ամբաստանյալը համարվում է մեղավոր այնքան ժամանակ, մինչև չապացուցի իր հարստությունը: (Պիտեր Լոուրենս), իսկ դա դուք չէք կարող անել, քանի,որ գողացելեք լկտիաբար առանց խղճի խայթի`:
Իսկ երբ բթանում է խղճի խայթը, մարդու ներսում մահանում է հենց մարդկային պատկերը: Կուզենայի, որ գիշերները ձեր երազներում ձեզ այցելեին այն հազարավոր մարդկանց կերպարանքները, ում ձեռքից խլել եք, հարստահարել եք, կեղծել եք ու խլել, դատը ծռել ու որբի վիզը ծուռ թողել: Կցանկանայի, որ այդ մղձավանջը հալածեր ձեզ: Զարմանում եմ, ինչպես եք պատրաստվում վայելել կյանքը, որի ամեն մի ակընթարթը ձեզ պիտի հիշեցնի ձեր արածն ու ամեն մի հանդիպող հայացքում անեծք ու ատելություն եք կարդալու: Ձեզանից առաջ, ձեզ նմանները, իրենց կյանքը ստվերի պես ապրեցին, ամեն մի թփի խշշոցից վախենալով ու մահանալով հազարերրորդ անգամ:
Նյութի աղբյուր՝ http://freecritik.livejournal.com/12178.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



