Վերջին տարիներին տարբեր երկրներում տեղի ունեցող հանրահավաքների սցենարները, կարծես նույն ձեռքով գրված լինեն: Մարդիկ հանրահավաքների են գնում իրենց երկրներում տիրող անարդարությունները վերացնելու, կաշառակերության դեմն առնելու, պետական չինովնիկների և մեծ փողատերերի սանձարձակությունները կանխելու, իրենց սոցիալական վիճակները մի փոքր բարելավելու, գործազրկությունը մեղմելու և մի շարք նման և ամենակարևորը արդարացի պահանջներով, սակայն այդ հանրահավաքների արդյունքում ստանում են տրամագծորեն հակառակ պատկերներ: Լավագույն դեպքում, այդ հանրահավաքների արդյունքում ոչինչ չի փոխվում, իսկ վատագույնը՝ Աստված հեռու տանի, այդ երկրներում ստեղծվում է մի այնպիսի քաոս, որի վերջը չի երևում… Աֆղանստան, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա…
Այսպիսի հանրահավաքների վերջին, ամենավառ օրինակն է Ուկրաինան, որտեղ մարդիկ դուրս էին եկել մայդան, ընդդեմ երկրում տիրող անարդարությունների ու կաշառակերության մեջ թաղված վարչակարգի: Նրանց նպատակը նախագահ Յանուկովիչին ՛՛գահընկեց՛՛ անելն էր… Յանուկովիչին, իհարկե, գնաց, սակայ երկիրը խորասուզվեց մի այնպիսի քաոսի մեջ, որի անունն է քաղաքացիական, եղբայրասպան պատերազմ, որը կարող է ավարտվել միայն փոխադարձ ոչնչացմամբ:
Հիմա դառնանք մեր այսօր կայանալիք հանրահավաքին: Պատահականություններ չեն լինում: Կարծում եմ, որ այս մեր հանրահավաքն էլ, նման սցենարով է ընթանալու: Այն, այդ 12 կետերին վերաբերող հանրահավաքից, կարող է վերածվել բոլորովին այլ՝ ասենք Եվրասիական Միությանն անդամակցության դեմ ուղղված գործողությունների:
Աստված տա, որ ես սխալված լինեմ, սակայն բառափոխելով Բուլգակովյան Վոլանդի ՛՛Աննուշկան արդեն գնել է արևածաղկի ձեթը…՛՛ արտահայտությունը, ասեմ, որ ՛՛Վրանները, քնապարկերն ու դիմակներն արդեն գնված են…՛՛, այսինքն հայկական մայդանի բոլոր պատրաստություններն արդեն արված են … Զգույշ է պետք լինել: