«Մայրիկը» ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թ.: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն:Ֆիլմը պատմում է 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին: Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը` պարուրված սիրով և հոգատարությամբ:
Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար:Իր ընկերոջ` հայազգի գրող Անրի Թրուայայի առաջարկով նկարահանում է «Մայրիկ» և «Փողոց Պարադի, տուն 588»(Մալաքյանների տան հասցեն Մարսել քաղաքում): Այդ պատմակենսագրական ֆիլմերում իր ընտանիքի օրինակով նա պատմում է հայոց ցեղասպանության և նրա հետևանքների մասին: Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկը 1985թ-ին հրապարակվեց և թարգմանվեց տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով: Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 1988թ-ին ԱՄՆ-ում:Արժանացել է Ֆրանսիական ազգային կինոակադեմիայի մրցանակին (1991):Գլխավոր դերերից մեկը մարմնավորած Օմար Շարիֆին ֆիլմում նկարահանվելու պատճառով արգելվել է Թուրքիա մուտք գործել:

Դերերում

Կլաուդիա Կարդինալե - Արաքսի, Ազատի մայր
Օմար Շարիֆ - Հակոբ, Ազատի հայր
Ռիշար Բերի - Ազատ
Նատալի Ռոուսել - Գայանե, Ազատի մորաքույր
Սերժ Ավետիքյան - Վազգեն Փափազյան
Միշել Բարդոլետ - Մադլեն
Քրիստիան Բարբիեր
Իզաբել Սադոյան - Աննա, Ազատի մորաքույր
Ժաքի Ներսեսյան - Աբգար, ընտանիքի ընկեր
Կեդրիկ Դուկետ - յոթ տարեկան Ազատ
Թոմ Պոնսին - տասներկու տարեկան Ազատ
Ստեֆան Սերվայս - քսան տարեկան Ազատ
Ժան Պիեր Դելաժ
Նիկոլաս Սիլբերգ
Դենիս Պոդալիդես - Թեհլերյան
Իվ Ռոժիերի
Պատրիկ Տիմսիտ
Տիկի Հոլգադո
Իվետ Պետիտ
Պաուլետ Ֆրանց
Լուսի Ներսեսյան
Ինգ Օֆերման
Ժիլես Տրետոն
Մարի-Ֆրանս Սանտոն
Մարիո Լուրասչի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել