38644451in.am-ը գրում է.

Գերմանիայում քրդերի ցույցերը, որոնք անցկացվել են ի նշան ԴԱԻՇ-ի կողմից հարձակման ենթարկվող սիրիական Քոբանի քաղաքում գտնվող հայրենակիցներին աջակցության, վերածվել են ոստիկանության հետ բախումների:

Անցած գիշեր անկարգություններ են ծայր առել Համբուրգում:

Ինչպես հայտնել են Գերմանիայի իրավապահ մարմիններում, չորեքշաբթի երեկոյան քաղաքում խաղաղ ցույց է անցկացվել, որին մասնակցել է մոտ 1300 մարդ: Մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել ավելի ակտիվ միջոցառումներ ձեռնարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Ցուցարարները պահանջել են նաև բանտից ազատել Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանին, որը ցմահ ազատազրկման պատիժ է կրում:

Ցույցի պաշտոնական ավարտից հետո քրդերի խմբերն ուղևորվել են Սուրբ Գեորգի շրջան, որտեղ սկսել են քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Տուժել է առնվազն 1 մարդ: Երկաթուղային կայարանի շրջանում ցուցարարները հարձակվել են առևտրի կետերի վրա:

Մի քանի մարդ կալանավորվել է: Ոստիկանությունը ագրեսիվորեն տրամադրված ցուցարարներից դանակներ ու բեյսբոլի մահակներ է առգրավել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել