ասումա՝ Տոկիոն աշխարհի ամենամաքուր քաղաքներից ա, ու էտ նրանից չի, որ փողոցները մաքրում են սուպեռռոբոտները, այլ ուղղակի մարդիկ չեն կեղտոտում քաղաքը: Աղբամաններն էլ ամեն մետրի վրա չեն դրած, ճապոնացին կարողա մի քանի կիլոմետր աղբը հետը ման տա, մինչև աղբաման գտնի, ու էն էլ ամեն տեսակ աղբի համար հատուկ աղբաման կա: Ասումա՝ Տոկիոյում աղբ հավաքողները, փողոց մաքրողները հիմնականում կամավորներ են ու թոշակի անցած մարդիկ: Փողոցում աղբ թափելու համար ահագին մեծ տուգանքա տրվում: Ծխելու համար էլ: Ծխել չի կարելի համարյա ոչ մի տեղ, անգամ փողոցում: Ճապոնացիք հեռախոսը միշտ վիբրացիայի վրա են պահում, որովհետև զանգի ձենը կարողա խանգարի կողքիններին, իսկ տրանսպորտում ընդհանրապես չեն խոսում հեռախոսով: Տրանսպորտում հղիների ու հաշմանդամների տեղերը հենց հղիների ու հաշմանդամների տեղերն են, դրանց վրա ուրիշ ոչ մեկ իրավունք չունի նստել, բացի էտ՝ էտ տեղերի մոտ հեռախոսից օգտվել ընդհանրապես չի կարելի, որովհետև ալիքները կարողա վնասեն հղիներին ու հաշմանդամներին: Ասումա՝ ռեստորանում կամ կաֆեում կամ ինչ-որ մի տեղ եթե հանկարծ չայեվոյ թողնես, քեզ կխնդրեն հենց նույն պահին հետ վերցնել փողը, իսկ եթե գնացել ես, հետևիցդ կգան ու մինչև վերջին կոպեկ հետ կտան: Ասումա՝ ինչքան էլ որ կեղծավորա ստացվում, բայց մեկա ցանկացած տեղ՝ սկսած ամենաէժան կաֆեից մինչև ամենաթանկ ռեստորան (խանութ, սուպերմարկետ...), ցանկացած հաճախորդին սպասարկում են ոնց որ թագավորի, մուննաթ չկա: Վաբշե: Չկա: Մուննաթ չկա վաբշե: Ոչ մի գրամմ: Մուննաթ չկա: Չկա մուննաթ: Վաբշե:

Տենաս ճի՞շտա ասում  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել