Aroxj.am-ը գրում է․
Սեքսթինգ հասկացությունը շրջանառության մեջ է դրվել 2005-ին: Սեքսթինգը այն երևույթն է, երբ աղջիկը կամ տղան նոր հաղորդակցության միջոցներով՝ էլփոստ, սոցցանցեր, սմարթֆոններ, ուղարկում են բաց , կիսամերկ, կամ էռոտիկ բնույթի լուսանկարներ և գրառումներ: Այս երևույթը հոգեբանների ու գիտնականների գնահատմամբ, սեռական ու սեքսուալության զարգացման որոշակի փուլի արդյունք է, որը դրսևորվում է նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Սեքսթինգ հասկացությունը առաջ է եկել Նոր Զելանդիայում, այն բանից հետո, երբ մի 13-ամյա աղջնակ սոցկայքերից մեկում տեղադրել էր <<բաց>> լուսանկարներ:
Գիտնականները այս երևույթը չեն համարում հոգեբանական խանգարման արդյունք: Սա, ըստ մասնագետների սեփական սեքսուալության գիտակցման մի փուլ է, ինչպես օրինակ այսպես կոչված <<բուտիլոչկա>> խաղը: Հետազոտություններից մեկը, որ իրականացվել է 6 տարի բացահայտել է, որ սեքսթինգը երիտասարդների մոտ բարձրացնում է սեռական ակտիվության ֆոնը, դրական ազդեցություն է ունենում լիբիդոյի վրա և չունի որևէ բացասական հոգեբանական հետևանք: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ սեքսթինգով զբաղվող երիտասարդները հաճախ այդ միջոցով փորձում են իրենց ընկերոջը կամ ընկերհուն ցույց տալ, որ պատրաստ են հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի և ցանկանում են ավելի խորացնել նրանց միջև կապը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ