Haytni.com-ը գրում է․
Rolling in the deep համաշխարհային հիթի հեղինակ, անգլիացի հայտնի երգչուհի Ադելն արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ օրական ավելի քան 80 000 ֆունտ է աշխատում։ Երգչուհին անընդմեջ ամենահաջողակ և լավ վարձատրվող հայտնիների ցանկում է, և այդ ամենը այն դեպքում, երբ այս չորս տարիների ընթացքում ոչ մի ձայնասկավառակ չի թողարկել։
Բրիտանական The Sun on Sunday ամսագրի փոխանցմամբ՝ 26– ամյա երգչուհին երկու տարվա շրջանակներում ավելի քան 54 միլիոն է վաստակել։ Այս ամենը շնորհիվ իր թողարկած չորս ալբոմների։
Դե իսկ մեզ աշխարհահռչակ երգչուհու միլիոնները հաշվելու փոխարեն մնում է միայն վայելել նրա կատարումներն ու հրաշք ձայնը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել