Այսօր կխոսենք սոցիալական հոգեբանության մասին:
Այսպես՝ սոցիալական հոգեբանությունը հոգեբանության կարևորագուն ճյուղերից մեկն է, որն ուսումնասիրում է մարդկանց փոխհարաբերությունները տարբեր խմբերում՝ ընտանիքում, տարբեր տեսակի կոլեկտիվներում և այլն: Ըստ ռուս մեծ գիտնական Գալինա Անդրեևայի՝ սոցիալական հոգեբանությունը բաժանվում է 3 մեծ խմբի՝
1.խմբերի սոցիալական հոգեբանություն,
2.շփման սոցիալական հոգեբանություն,
3.անձի սոցիալական հոգեբանություն :
Սոցիալական հոգեբանությունը համեմատաբար նոր գիտություն է: Սոցիալական հոգեբանության՝ որպես ինքնուրույն գիտության ստատուսն աշխարհում սկսվում է պայմանականորեն 1908 թ., երբ միաժամանակ լույս տեսան 2 աշխատություն՝ Վ. Մակդաուգոլի «Սոցիալական հոգեբանության ներածություն» և Է. Ռոսի «Սոցիալական հոգեբանությունը»:
Սոցիալական հոգեբանությունը սերտորեն կապված է սոցիոլոգիայի, հոգեբանության և կոնֆլիկտոլոգիայի հետ: 20-րդ դարում սոցիալական հոգեբանությունը բուռն զարգացում ապրեց հիմնականում Ամերիկայում՝ շնորհիվ կարկառուն մի շարք գիտնականների (Ս. Աշ, Ս. Միլգրեմ, Ֆ. Զիմբարդո և այլոք):
Սոցիալական հոգեբանության ուսումնասիրության հիմնական առարկաները խմբերն են և սոցիալական դերերը: Սրանց մասին կխոսենք շուտով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել