1in.am-ը գրում է․
Հոկտեմբերի 9-ի գիշերը Երկրի վրա կնկատվի Դրակոնիդի ասուպային հեղեղ՝ հայտնում է Vesti FM-ը:
«Երբ Երկիրը հատում է գիսաստղի ուղեծիրը, դրա մնացորդներն ընկնում են մեր մթնոլորտ. դրանք ասուպներն են: Երբ հոսքը մեծ է, դրանք պարզապես շատ են: Փոքրագույն մասնիկներն այրվում են հարյուրավոր կմ բարձրության վրա»,- ասել է Շտերնբերգի անվան ինստիտուտի աշխատակից Վալենտին Եսիպովը:
Նշվում է, որ տիեզերական անձրևը դիտել ավելի լավ է մինչ այգաբացը՝ պարզ ու մութ երկնքի ֆոնին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ NASA-ն Լուսնի ամբողջական խավարմանուղիղ հեռարձակում կվարի: Գիտնականները նշում են, որ ամբողջական խավարման ժամանակ լուսինը ստանում է կարմիր գույն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1449603.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



