
Ո՞րն է աշխարհի ամենավտանգավոր թույնը։ Դա ո՛չ օձի, ո՛չ կարիճի, ոչ էլ սարդի թույնն է։ Ամենավտանգավոր ու սարսափելի թույնը տեղեկատվական թույնն է։ Դրա դեմ պատվաստանյութ չկա։ Մի անգամ ներթափանցելով մեր մեջ` այն մեր ողջ կյանքի ընթացքում սպանում է մեզ։
Տեղեկատվական թույնը ողջ երկրագնդի ամենասարսափելի զենքն է։ Այս փաստը հաստատող բազմաթիվ ապացույցներ կան։ Այսօր մենք կներկայացնենք միայն մեկը։ Դրա համար մենք Ձեզ հետ կուղևորվենք հեռավոր Ճապոնիա։ Դե ինչ, ճամփորդությունը սկսված է։ Ճապոնիայում ապրում է ականավոր գիտնական Մասարու Էմոտոն։ Նրա գրքերը շատ հայտնի են ողջ աշխարհում։
Մասարու Էմոտոն ստեղծել է մի զարմանալի մանրադիտակ, որը նրան թույլ է տվել ակնթարթորեն սառեցնել ջուրը և ստանալ ձյան փաթիլների լուսանկարներ։ Էմոտոն իր ողջ կյանքը նվիրել է ջրի վրա տեղեկատվության ազդեցության ուսումնասիրությանը։Նա պարզել է, որ երբ ջրով լի անոթի վրա բացասական բառեր («մահ», «հիվանդություն», «չարիք») են գրում, կտրուկ սառեցումից հետո փաթիլներն այլանդակ են ստացվում։ Մինչդեռ երբ դրական բառեր են գրում («սեր», «երջանկություն», «հավատ»), փաթիլները շատ գեղեցիկ են ստացվում։
Դրական ու բացասական մտքերի ազդեցությունը ջրի վրա
շնորհակալություն արև դու ապուշ ես սատանա
Ներկայացնենք ևս մի գիտափորձ, որը Դուք ինքներդ էլ կարող եք կրկնել։ Եթե վերցնեք եփած բրնձով լի երկու տարա, և դրանցից մեկին գրեք բացասական բառեր, մյուսին՝ դրական, ապա դրանք մութ վայրում դնեք, Դուք ապշեցուցիչ արդյունք կստանաք։ Բացասական բառերով «զարդարված» տարայի բրինձը կսևանա և գարշահոտ կարձակի, իսկ դրականինը՝ ոչ։
Մենք ինքներս 80%-ով ջրից ենք կազմված։ Եթե չեք ցանկանում ներսից փտել, աշխատե՛ք հնարավորինս խուսափել բացասական բառեր արտասանելուց, սակայն հիշե՛ք, որ միտքը նույնպես նյութական է։ Այսօր Դուք գտնվում եք այնտեղ, որտեղ Ձեզ բերել են Ձեր երեկվա մտքերը, իսկ վաղը կլինեք այնտեղ, ուր Ձեզ կտանեն Ձեր այսօրվա մտքերը։ Մտքերն այն սերմերն են, որոնցից աճում են ինչպես հիվանդություններ, չքավորություն, մենություն, ձախորդություններ, վախեր, այնպես էլ երջանկություն, հաջողություն, հարստություն, հավատ, սեր։ Ինքնե՛րդ որոշեք, թե որն ընտրել։
Մտքերը սերմեր են։ Մտածե՛ք մտածելուց առաջ։
Հետևություն. ամենավտանագովոր ու մահացու թույնը բացասական տեղեկատվությունն է։ Այն հանդիպում է ամենուրեք ու առավելագույն վնաս հասցնում Ձեզ ու ողջ մարդկությանը։
Ուստի եկե՛ք մեզ ամենավերջին ապուշի պես չպահենք, համարձակորեն հրաժարվենք զոմբիացնող հեռուստաընկերություններից, արգելափակենք բոլոր այն կայքերը, որոնցից հորդում է բացասական տեղեկատվության թույնը։ Խորհուրդ ամենահամարձակների ու ամենախելամիտների համար. մի՛ դիտեք նորությունների թողարկումները։ Դրանից ավելի հիմար բան չկա։ Բացատրենք, թե ինչու է դա հիմարություն։ Նախ, Ձեզ մոտ ստեղծվում է պատրանք, թե Դուք ինչ-որ նորություններ եք իմանում։ Սակայն դա իրականում ինքնախաբեություն է։ Ճշմարտությունն այն է, որ Դուք բթանում եք։ Բացի այդ, նորությունները 80 %-ով բացասական են, իսկ եթե աշխարհի վերջը եկել է, Դուք այդ մասին բոլորից ուշ կիմանաք, ուստի բոլորից ավելի երկար երջանիկ կյանքով կապրեք, իսկ դա նույնպես առավելություն է։ Վերջապես ամենակարևոր հետևությունը. բացասական մտքերը փոխարինե՛ք դրական մտքերով, և այդ կերպ կփոխեք Ձեր կյանքը։
@ Դմիտրիյ Բոնդար