Բազմիցս մեր կազմակերպություն են դիմել քաղաքացիներ, ովքեր օրինակ երշիկի մեջ փայտ էին գտեկ, կամ թթվասերի մեջ՝ մրջյուն, ում ես խորհուրդ էի տալիս դիմել սննդամթերքի անվտանգության ծառայություն՝ հավելելով, որ մենք էլ հետևողական կլինենք դիմումի ընթացքին (ու միշտ մտքումս ասում էի, ինչպես է ստացվում, որ ինձ հետ այդպիսի դեպք մինչև հիմա չի պատահել): 
Եվ ահա հարվածն ինձ էլ հասավ: Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, գնեցի հոկտեմբերի 4-ի արտադրության և մինչև հոկտեմբերի 13-ը պիտանելիության ժամկետ ունեցող «Մարիաննա» ընկերության արտադրանք հանդիսացող մածուն (քաշը՝ 450 գրամ): Բացեցի տարան, ու ինչ … անմիջապես վերևի շերտի մեջ ինչ-որ սև գույնի՝ անհայտ ծագման օտար մարմին, և այդ անհայտ ծագման մարմինը ոչ ավել, ոչ պակաս մեզ շատ ծանոթ, սովորական ՃԱՆՃ էր:
Սրանք էլ շահումով մածունի լուսանկարները՝ Գնե՛ք մածուն, և ստացեք նվեր՝ թմբլիկ ճանճ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել