Երկար ժամանակ է, ինչ մտորում էի գրել, թե սպասել` հետո գրել: Չէի ուզում շտապել գրելուս մեջ, քանի որ օր օրի ավելանում էր գրվելիք նյութը: Հնարավորությանս սակավության պատճառով հիմա էլ հնարավորինս հակիրճ կլինեմ:
Գրվելիքը վերաբերում է Արսեն սարկավագին, ով մի քանի ամիս առաջ նշանակվել է սահմանամերձ Խաչիկ գյուղում տեղակայված գումարտակի հոգևոր սպասավոր:
Արդեն մի քանի ամսվա ընթացքում նա հասցրել է ձեռք բերել բոլոր զինվորների վստահությունն ու հարգանքը, մկրտվել են երեսունից ավելի գյուղացիներ, գյուղում նախկինում չգործող եկեղեցում արդեն ամեն կիրակի լսվում է Տիրոջ փառաբանության ձայնը, որն ուղեկցվում է գյուղի երեխաներից հավաքագրված երգչախմբի երգերով, որի գլխավոր "հրամանատարն" է Արսեն սարկավագը
Երեխաները ոչ միայն սովորել են հոգևոր, ժողովրդական, ռազմահայրենասիրական երգեր, այլև` ազգագրական պարերը սերտելու ճանապարհին են: Հնում ուխտավոր չտեսած սրբավայրերը սկսել են ուխտավոր տեսնել: Կարճ ասած` շատերի կողմից անտեսված մի համայնք հստակ քայլերով մեծ զարթոնք է ապրում:
Որպես հայ երիտասարդ` Էջմիածնից խնդրում և պահանջում եմ այս որակի հոգևորականներ շատ "լույս աշխարհ բերել" :
Նման տեմպով շարունակիր, իմ լավ բարեկամ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել