Եվրոխորհրդարանական մեր պատվիրակությունն, անգամ եթե տեղով կրակ ու բոց էլ դառնար, միևնույն է, այդ ԵԽԽՎ կոչվածը պիտի ընդուներ «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձևը հենց այս ձևակերպմամբ: Այն, որ այդ ԵԽԽՎ-ն մի ավելորդ անգամ ապացուցում է իր կատարյալ անգրագիտությունն, անտեղյակությունն ու բթամտությունը, մեզ համար նորություն չէ: Այն, որ այդ կառույցում հավաքված է մի բաժին սև խավիարի դիմաց իրենց հայտարարած վսեմ գաղափարներն, իրենց հայրենիքն ու իրենց մորն անգամ վաճառելու պատրաստ անդեմ մի զանգված, մեզ համար այլևս ապացույցների կարիք չունեցող ցավալի փաստ է:
Սակայն, այս անգամ, ո՛չ մեր հարևան ոչխար բուծողները, առավել ևս, ո՛չ էլ ԵԽԽՎ-ում հավաքված այս բանից անտեղյակ ցավագարները, այս բանաձևը շրջանառության մեջ դնելու հետ որևէ գործուն դերակատարում չեն ունեցել: Բանաձևի ընդունման ՛՛հրամանը՛՛, վստահ եմ, շատ ավելի վերևներում է արձակվել: Հոկտեմբերի 10-ին Եվրասիական միությանը անդամակցության պայմանագրի ստորագրման նախօրեին, Եվրոպայի ՛՛տերերը՛՛ ՛՛սև թուղթ՛՛ ուղարկելով, մեզ ակնարկում են, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին իրենց ձեռքում է և շատ բան իրենք են որոշելու: Եվրոպան, այս էլ որերորդ անգամ, հանում է իր առաքինայնության դիմակն ու ցույց է տալիս իր երախն ու ժանիքները… Եվրոպան, ում հետ մենք, Հայերս միշտ հույսեր ենք կապել, վաղուց արդեն մեր այդ սին երազանքների ու փայփայած հույզերի Եվրոպան չէ… Այսօրվա եվրոպա կոչվածը ինքն իր ժողովրդներին դեգրադացնելով հասցրել մի այնպիսի աստիճանի, որ նրանք մի բաժին խավիարի դիմաց պատրաստ են ցանկացած անբարոյականության… Չմոռանանք սա…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=596928650432575&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել