Ինչ կլինի, մեկն ու մեկդ նմանատիպ "արտիստներին" բացատրեք, որ ինչքան էլ շաքարաջուրը լցնեն սիրուն ապակե տարրայի մեջ, մեկ է, մեղր չի դառնա։
Ու եթե նմաններին ինչ-ինչ պատճառներով եթեր են տալիս, չի նշանակում, որ պետք է առիթավորվեն, ու իրենց չսանրված մազերով ու տհաճ դիմախաղով փորձեն իրենց պես անիմաստ հումորներ անել։
Ու հեչ էլ էականը այն չէ, որ իր իբր հումորների մեջ մի քանի անգամ ինձ հետ կապ ունեցող բան տեսա։ Էականն այն է, որ հիմնականում փողոցից բռնածներից ում ձեռքը բարձրախոս են տալիս, միանգամից դառնում են մոտավորապես նմանատիպ մի կերպար, որ իրենից ոչ մի բան չեն ներկայացնում ոչ տեսքով, ոչ հումորով, ոչ դերասանական խաղով, ոչ մտքի պայծառատակումով, ոչ սրամտությամբ, բայց որ ձայնն անջատես ու մենակ դեմքին նայես, կմտածես․․․ չէ է, էլ ռիսկ էլ չես անի ինչ-որ բան մտածել։
Հա, իմ շՅունիկը, իրանից հազար անգամ ավելի լավ ճաշակ ունի, ու ավելի լավ ա հագնվում։ Մեկ էլ, չգիտեմ էլ իրեն արժի ասել, թե չէ, բայց իր վրա էլ "մորթի" կա, թեկուզ ինքը չգիտես ինչի շոր է հագնում։
Իր մեքենան էլ հաստատ ձախ ղեկով է, ոչ թե նրա համար, որ սիրում է ու հարմար է, այլ "ա դե թքած էդ 2000$-ի վրա է․․․ բա մենք աջ ռուՅլ քշող տղա՞ ենք․․․":
Հ․Գ․ Ես պարապ ու նախանձ չեմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/angeladayan/posts/525459237588959
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել