Armversion.am-ը գրում է․

Խոյ

Եղեք չափազանց զգույշ, ավելին՝ հետաձգեք գործարքներն ու կարևոր փաստաթղթերի ստորագրումը: Էներգետիկ պոտենցիալը մեծ չի լինի, հնարավոր են առողջական խնդիրներ:

Անձնական կյանքում դժվար թե փոփոխություններ արվեն, իսկ երեկոն անցկացրեք ավելի հանգիստ միջավայրում:

Ցուլ

Հնարավոր է տարաձայնություններ ծագեն գործընկերների հետ: Ցանկալի է այցելություններ չնախատեսել:

Երեկոն հարմար է ավելի հանգիստ միջավայրում անցկացնելու համար՝ հատկապես սիրելի անձնավորության ընկերակցությամբ:

Երկվորյակ

Օրվա սկզբում միգուցե տհաճ իրադարձություններ լինեն, սակայն աշխատեք դրանց լուրջ չվերաբերվել:

Այսօր կպահանջվի ավելի շատ համբերություն՝ մտերիմ մարդկանց հետ շփվելիս: Եթե ցանկանում եք անձնական կյանքում հաջողության հասնել, ապա երեկոյան գնացեք ժամադրության:

Խեցգետին

Առավոտյան միգուցե անհաջողության հանդիպեք, ինչը վատ կանդրադառնա ձեր և գործընկերների հարաբերությունների վրա:

Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, այդուհանդերձ, զսպեք ձեր էմոցիաները:

Առյուծ

Այսօր, անսպասելիորեն, շատ բուռն կարձագանքեք ցանկցած միջադեպի: Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում հանդիպումների գնալ:

Միգուցե տարաձայնություններ ծագեն նաև սիրելի անձնավորության հետ, քանի որ չեք կարողանա  զսպել ձեր էմոցիաները:

Կույս

Խուսափեք ֆինանսական հարցերը կարգավորելուց, ռիսկի մի դիմեք գումարի հետ գործ ունենալիս և մի կնքեք կարևոր գործարքներ:

Հոռետեսական տրամադրությունը շատ վատ կանդրադառնա մտերիմ մարդկանց հետ հարաբերությունների վրա:

Կշեռք

Եթե կարևոր գործեր եք նախատեսել այսօր, ապա հետևեք ձեր արտաքին տեսքին: Զգույշ եղեք փաստաթղթերի հետ աշխատելիս:

Երեկոն խորհուրդ է տրվում անցկացնել սիրելիի հետ, իսկ նրանք, որոնք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, սպասվում է հետաքրքիր հանդիպում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել