Հայաստանում 2004թվականից՝ կառավարության որոշմամբ նշվում է գրադարանների օրը: Մենք միշտ հպարտանում ենք մեր հարուստ մշակույթով ու գրչությամբ, ասում ենք, որ ունենք այսքան ձեռագիր մատյան, հարուստ տպագրական ավանդույթներ, հանդիսավոր շուքով նշում ենք հայկական գրահրատարակության 500-ամյակը: Սակայն բոլորս էլ լավ գիտենք, որ ոչ կարդացող ազգ ենք, ոչ էլ գրքի արժեքն իմացող, էդ բոլորը սնապարծություն է, ցուցամոլություն: Ապացույցն ահա սա է: Եկու լուսանկար, առաջինը՝
Ֆիլադելֆիայի գրադարանն է, բաց է բոլորի համար, անվճար, առանց որևէ պայմանականության որտեղից ես, որ երկրից կամ դասակարգից: Այցելուներն էնքան շատ են ու բաժիններն էնքան բազմազան, որ մտնելուց հետո չես ուզում դուրս գալ, միայն թե մնաս էդ աշխարհում: Երկրորդ լուսանկարում Հայաստանի ազգային գրապալատի շենքն է, որտեղ պահվում է արխիվը: Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ է, ասեմ, որ այստեղ են զետեղված 1920-ից հետայսու հանրապետությունում և սփյուռքում լույս տեսած տպագիր ամեն տեսակ նյութերի /գրքեր, թերթեր, ամսագրեր, նոտաներ, գեղարվեստական ալբոմներ, քարտեզներ, գիտաժողովների նյութեր, թատերական և մշակութային միջոցառումների ազդագրեր, ծրագրեր, հրավիրատոմսեր և այլն/ ավելի քան մեկ միլիոն հաշվվող անձեռնմխելի արխիվային հավաքածու: Բայց ինչպիսին շենքի արտաքին տեսքն է, ավելի վատ վիճակում է տանիքը, և ամեն անգամ, տեղումներից հետո անձրևաջուրը լցվում է արխիվային պահոցներ ու ոչնչացնում զգալի քանակով գրականություն: Հիմա մե՞նք ենք կարևորում գիրը, գրականությունն ու գրադարանները, թե "նեխած արևմուտքը", ինչպես սովոր են քամահրանքով խոսել ազգայնական սնապարծ տարրերն այս երկրում: Մտածում եք պետություն ունենալու մասին, կրթվեք ու արևորեք գիտելիքն ու գիրքը, մնացյալ ճառերը՝ դատարկախոսություն են: