Օրեցօր հեռուստաեթերը աղբից մաքրելու հարցը դառնում է ավելի հրատապ: Բոլոր հեռուստաալիքները, բացառությամբ մի քանիսի, լցված են եթերային աղբով: Առաջնայինը հայկական սերիալներն են, որոնց մեջ վխտում են տեխնիկական սխալները: Դերասանները անհամապատասխան են իրենց դերերին: Այդ սերիալները աղբի տեղ կարելի է տանել ու թափել: Ցավն այն է, որ բացառություններ չկան, բոլորը անիմաստ, տհաճ, գարշահոտ սերիալներ են: Հաղորդումները իրենց սցենարով այնքան ձանձրալի են, տախկալի, որոնք երկար չեն կարողանում եթերում մնալ, կարճ ժամանակ հետո փակվում են ու գում գրողիծոցը: Մի ժամանակ եթերում մուլտֆիլմ հասկացողություն կար, բայց հիմա երեխաները չգիտեն էլ դա ինչ է: Մուլտֆիլմերը փոխարինվել են տափակ ու ծաղրելի հումարային հաղորդումների ու աղբ հիշեցնող հայկական սերիալների: Չեմ հասկանում նորահայտ դերասաններին հայտնի դարձնելու համար է այսքան սերիալներ նկարահանվում թե եթերային ժամանակն լրացնելու: Երեխաներին դաստիարակող գրեթե ոչ մի հաղորդում չկա: Միայն այնպիսի հաղորդումներ են, որոնք նայելուց հետո մարդիկ համալարում են բազմազանության շքերթի մասնակիցների շարքերը կամ դառնում զոմբիներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/daniel.petrosyan/posts/408262459237471
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել