1in.am-ը գրում է․
Սիրիայում «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալները գերի են վերցրել Ֆրանցիսկյան օրդենի վանականի: TASS-ի հաղորդմամբ՝ համապատասխան հայտարարությունն իր պաշտոնական կայքում տարածել է Custodia Terrae Sanctae կազմակերպությունը, որի անդամ է եղել հոգևորականը:
«Հոկտեմբերի 5-ին սիրիական Կունայա քաղաքի քահանա Հանա Ջալուֆը գերեվարվել էր «Ջեբհաթ ան-Նուսրայի» հետ կապված բրիգադների կողմից»,- նշվում է հայտարարության մեջ: Կազմակերպությունը հավելել է, որ նրա հետ միասին գերի են վերցվել նաև մի քանի քրիստոնյաներ:
Ներկայումս Custodia Terrae Sanctae-ը չգիտի հայր Հանայի գտնվելու վայրը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1448758.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել