Haytni.com-ը գրում է․ Հայաստանից երկար ժամանակ հեռացած Անի Թովմասյանը՝ նույն ինքը Շպռօտը, թեև մեր երկրի սահմաններից դուրս է, բայց զբաղվում է երաժշտական գործունեությամբ: Արդեն բավականին ժամանակ է, ինչ Անին ԱՄՆ-ում է, թեպետ նոր է հասկացել, որ հայրենիքից լավ տեղ չկա: Հայտնի.com-ը զրուցեց երգչուհու հետ իր ներկայիս գործունեության և ապագա պլանների մասին: -Անի, Հայաստանի կարոտը չե՞ք զգում, օտարի հողը արդյո՞ք փոխարինել է հայաստանյան օդն ու ջրին: -Իհարկե, զգում եմ, ամեն օր ավելի ու ավելի եմ կարոտում Հայաստանը: Հոգու ջուրը սնունդ է, մարդկանց ժպիտը թույն է: -Ե՞րբ մտադրություն ունի վերադառնալու Շպռօտը, ի՞նչ կա օտարի հողում, որ չի բավականեցնում Հայրենիքում: -Շաատ եմ կարոտում Հայաստանը: Ինձ թվում է, մի օր կգժվեմ, տոմս կպատվիրեմ ու կփախչեմ ԱՄՆ-ից: -Ի՞նչ սպասելիքներ ունենա հանդիսատեսը Անիից: Նոր բում չի՞ սպասվում: -Տեսահոլովակ շուտով կունենամ, ներկայումս մոնտաժային աշխատանքներն են ընթանում, ուղղակի շատ ձգձգվեց, բայց հուսամ շուտով կավարտենք: -Հայաստանում ամենից շատ ինչը՞ կամ ու՞մ եք կարոտել: -Ամենից շատ մայրիկիս եմ կարոտում, ի դեպ ում ծննդյան օրը հոկտեմբերի 5-ին էր: Շատ եմ զգում մամայիս կարիքը: -Ներկայումս հետևում եք հայկական շոու-բիզնեսի իրադարձություններին: Եթե այո, ապա ո՞ւմ կառանձնացնեիք իր երաժշտական ճաշակով: -Անկեղծ ասած չեմ հետևում հայկական շոու-բիզնեսին: Միայն կատակերգություներին եմ հետևում՝ Հովհաննես Ազոյանի և Արսեն Գրիգորյանի մասնակցությամբ, իսկ Կարգին հաղորդումն իմ դեղն է դարձել: Նաև Վիտամին ակումբի տղաներին եմ հաճույքով դիտում: -Անձնական կյանքում փոփոխություններ չկա՞ ն դեռևս: -Անձնական կյանքում ոչ մի փոփոխություն: Բոլորին քաջ հայտնի է, որ հայ երգչուհիները դժբախտ են: -Շպռօտը դե՞ մ կլինի, եթե իր երեխաներն էլ ընտրեն երգարվեստի ուղին: -Տա Աստված երեխաներ ունենամ, թող երգարվեստի ուղին ընտրեն:
Նյութի աղբյուր՝ http://haytni.com/?p=451&l=am/shproty+chi+hetevum+haykakan+shou-biznesi+iradardzutyunerin+
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել