Ֆիլմ առաջին հերթին նրանց համար, ովքեր երբևէ կասկած են ունեցել Անջելինա Ջոլիի դերասանական տաղանդի վերաբերյալ: Այս դերն արդարացիորեն բերել է Ջոլիին առաջին օսկարը շատ երիտասարդ տարիքում: Սա նաև ֆիլմ է, որը դիպչում է այնպիսի բարդ հոգեկան խնդրի, ինչպիսին սուիցիդալ հակումն է: Ինչպիսի՞ն է կյանքը հոգեբուժարանում, հատկապես նրանց համար, ովքեր սխալմամբ են հայտնվում այնտեղ: Ի՞նչ են զգում հոգեկան խնդիրներ ունեցողները, ի՞նչ են մտածում, ինչի՞ մասին երազում: Հնարավո՞ր է այս ամենը տեսնելով հետ կանգնել ինքնասպանությունից ու գժվելու վտանգից: Միգուցե հոգեբուժարանի կենցաղով ապրելիս հնարավո՞ր է նորովի վերարժևորել սեփական կյանքն ու կյանքի կողմից տրված հնարավորությունները: Այս ամենի մասին՝ Ֆիլմում: Բարի դիտում և էմոցիոնալ համբերություն հոգեբուժարանում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ