Դեմքի և ձեռքերի մաշկի խնամքը աշնան ամիսներին. Ինչ է պետք անելAroxj.am-ը գրում է․

Աշնանը մաշկն առանձնահատուկ խնամքի կարիք է զգում: Ամռան ամիսներին  մեր մարմինը կրում է արևի ճառագայթների ոչ միայն դրական, այլև բացասական ազդեցությունը. այն դառնում է չոր, երբեմն այնքան, որ   թեփոտում է: Հիմնականում պետք է ուշադրություն դարձնել, ձեռքերի և դեմքի մաշկի խնամքին,  քանի որ ցրտի հանդեպ ավելի զգայուն հատվածները հենց  դրանք են: Իհարկե,  այս դեպքում կարևոր է մաշկի արտաքին խնամքը , սակայն պակաս կարևոր չէ նաև օգտագործվող սննդակարգին հետևելը, քանի որ, այսպես ասած, օրգանիզմի գործառույթները կարգավորվում են հենց դրա միջոցով: Եվ այսպես, Aroxj.am-ը ներկայացնում է աշնանը առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու գլխավոր կանոնները:

Սննդակարգ

Աշնանը խնամված մաշկ ունենալու համար շատ կարևոր է հետևել սննդակարգին, քանի որ այդպիսով դուք խնամում եք այն, այսպես ասած ներսից:

  • Շատ ջուր խմեք: Այն ապահովում է մաշկի անհրաժեշտ խոնավությունը, օգնում է դուրս բերել տոքսիները:
  • Օգտագործեք սննդատեսակներ, որոնք ավելի շատ են իրենց մեջ պարունակում վիտամին  А, С, Е: Դրանք են` վարունգը, հավկիթը, ըկույզը, ձկնեղենը, լոլիկը և ցիտրուսային մրգերը: Դրանք ապահովում են նաև մաշկի առաձգականությունը և բարձրացնում իմունիտետը:

Աշնանը այս խնդրից խուսափելու համար պետք է հետևել մի քանի խորհուրդների: Առաջինն ու ամենակարևորը դեմքի մաշկի խնամքն է: Հիշեք, որ մաշկի խնամքը տարվա բոլոր եղանակներին պետք է լինի կանոնավոր:

  • Անհրաժեշտ է օրը երկու անգամ` առավոտյան և  երեկոյան մաքրել այն` օգտագործելով սպիրտ չպարունակող նյութեր: Կարելի է կիրառել կոսմետիկական կաթ, լոսիոն, տոնիկ:
  • Ամեն անգամ տնից դուրս գալոց առաջ դեմքի խոնավեցնող քսուք օգտագործեք , որը կստեղծի պաշտպանիչ շերտ  և թույլ չի տա, որ այն սառչի կամ չորանա:
  • Մի մոռացեք, որ քնելուց առաջ նունպես պետք է խնամել մաշկը: Այն լվանալուց հետո օգտագործեք վիտամին C և  E պարունակող սնուցող կրեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել