Ժուռնալիստիկան`որպես մասնագիտություն և կենսակերպ, կամաց կամաց վեր է ածվում փինաչիության, սենսացի անելու լավագույն տարբերակի: Փաստորեն ոչ միայն մեր երկրում է այս հիվանդությունն ու արատը, այլև նաև ամբողջ աշխարհում: Երեկ Հ1-ի հերթական երեկոյան հաղորդումն էի նայում: Լսեցի, որ Սիրիայի հեռուստաընկերություններից մեկը հայտարարել է, որ Դամասկոսի որևէ թաղամասում`կոնկրետ չեմ հիշում անունը, 6 հոգանոց հայ ընտանիք է սպանվել: Արդյունքում, հետո պարզ է դարձել, որ Դամասկոսի հենց այդ թաղամասու`նման ընտանիք չկա ու չի եղել: Պատկերացնում եք ժուռնալիստիկա մասնագիտությունը այստեղ պարզապես մեռնում է: Լրագրողները գնում են սենսացիայի հետևից, լուրն ու ինֆորմացիան 1-ինը հայտնելու համար, կարևոր էլ չէ, թքած, թե մեկը ճիշտ դուրս կգա`մյուս սխալ, կարևորը մարդիկ լսեն, կարդան ու տեսնեն դա: Խայտառակությունից բացի`ես որևէ այլ որակում չեմ կարող տալ սրան:Ես էլ մտածում էի, թե միայն մեր երկրում են լրագրողներից ոմանք նմա բան անում, պարզվում է`ոչ:Ամոթ, հազար ամոթ, ժուռնալիստի մասնագիտությունը, իրական առաքելությունը չընկալողներին:Որպես լրագրող և դեռևս լրատվական դաշտում գործունեություն չծավալող մարդ`նկատի ունեմ պաշտոնապես, ցավում եմ, որ այս երևույթը գերել է մի քանի լրագրողների ու լրատվականների և մեր երկրում, և նաև նրա սահմաններից դուրս:Ժուռնալիստիկան ճշմարտությունը, բացառապես ճշմարտությունը ասելու արվեստն է, պարոնայք ու հարգելի լրագրողներ:Խնդրում եմ սա մի մոռացեք երբեք ու ոչ մի դեպքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/402785483110644
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել