- Աչքերդ փակիր ես հեռանում եմ ` Սրտում խեղդելով արցունքներս տաք, Եվ վերջին անգամ ես քեզ խնդրում եմ Ներիր, որ ես քեզ սիրում եմ անչափ: Աչքերդ փակիր աղաչում եմ քեզ Չեմ կարող տեսնել աչքերը քո թաց, Գիտեմ սիրում ես ինձ առաջվա պես, Իսկ ես գնում եմ հավիտյան, անդարձ... Աչքերդ փակիր` ես հեռանում եմ, Եվ միշտ իմացիր, որ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ......
- Անցար կողքովս , վախենում էի նայել աչքերիդ մեջ ... Հայացքդ վախեցնում էր , որովհետև աչքերիդ մեջ կար - կարոտ , սեր , բայց կար նաև տառապանք ու մեղադրանք .... Սերդ սպանելու համար ...
- Այս գիշեր քնեմ ու չարթնանամ քո կարոտից ... Պատրեմ ողջ նկարներտ ու մահանամ քո կարոտից ... Լոկ հուշ թողնեմ այս աշխարհում , որ հիշես - Սիրել եմ շատ , շատ եմ սիրել ...
- Այնքան դժվար է , երբ հասկանում ես որ այս աշխարհում ոչ ոքի պետք չես , որ դու ես միայն սիրում ու տանջվում , իսկ քեզ պարզապես չեն նկատում ...
- Երբ հասկանաս , թե ինչ ես կորցրել , իմացիր ուշ է արդեն , կորցրել ես անդարձ ... չկա վերադարձ ... ուրիշն է գտել գանձդ կորցրած ...
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2012/09/27.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել