Մտորումներ
Նայում եմ մեր քրեական բայց գրասեր, քերթվածասեր իշխանությանը երբ բոլորը պաշտոնի հետ օծվում են նաև թեկնածուական, դոկտորական աստիճաններով ու հանգում եմ նրան որ մարդիք վերադառնում են նախնականին, պարզին բայց կորցնելով զարգացումը հնի նման ամբողջական ու լրիվ չեն դառնում:
Բոլոր բառ-գաղափարները առաջացել են պրիմիտիվ տնտեսական գործնեությունից: Օրինակ ընտանիքը հնում համարյա բոլոր ազգերի մոտ ունեցել է զուտ տնտեսական բովանդակություն: Ընտանիքը հասկացվել է զուտ աշխատանքի բաժանում՝ կինը երխաներին կհետևի, ամուսինը որսով է զբաղված կամ ձախ կերթա: էդ հետո է որ հարստացել է ուրիշ ավելի վեհ բովանդակությամբ ընդհուպ մինչև եկեղեցու ներդրած վեհագույն բովանդակությունը:
Նույնը գրի դեպքում է: Հունական գրաֆը կամ հնդեվրոպական վեր արմատը ինչպես նաև մեր հայկազյան գիր, քեր (քերթող, քերթողահայր) զուտ ինչ որ նյութի վրա քերել, քերծել, քերթել կնշանակեր: Հետո է որ բառ-եզրի բովանդակությունը հարստացել է:
Հիմա մեր իշխանության էդ խիստ գրասիրությունը միայն էդ հնագույն բովանդակություն իմաստով է հնարավոր ընկալել:
Մեր իշխանության քերթողասիրությունը դա հատուկ ձգտումն է ազգին, քաղաքացիներին քերել ու քերթել իր հնագույն իմաստով:



