Civilnet.am-ը գրում է․
Վրաստանում հնարավոր է՝ ուսանողները բողոքի ցույցեր անցկացնեն բարձրագույն կրթության գործող համակարգի դեմ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: Ցույցերի նախաձեռնող «Ուսանողական օմբուդսմեն» կազմակերպությունը նշում է, որ այդպիսով երիտասարդությունը կամրագրի իր մոտեցումը ուսանողի հարցում, որոնք կորրցրել են ուսանողների իրենց կարգավիճակը:
«Մենք անհրաժեշտ ենք համարում մեր դիրքորոշումն արտահայտել ուսանողների հարցում, որոնք կորցրել են իրենց այդ կարգավիճակը ուսման վարձը վճարելու հնարավորություն չունենալու պատճառով: Պետությունն այս խնդրի լուծման արդյունավետ մեխանիզմ չունի, չնայած որ կրթության իրավունքը երաշխավորված է Վրաստանի Սահմանադրությամբ»,- նշում են կազմակերպությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ