Haytni.com-ը գրում է․

Բազմաթիվ երգերի հեղինակ,հաղորդավար և ուղղակի տաղանդավոր մարդ Ավետ Բարսեղյանը, ով այժմ վարում է X Factor երաժշտական նախագիծը, հայկական շոու բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից է: Նա միշտ հանրության ուշադրության կենտրոնում է և սիրված է շատերի կողմից:

Ավետ Բարսեղյանը մեզ հետ զրույցում կիսվել իր առաջիկա ծրագրերի, աշխատանքային գործունեության մասին, հայտնել, թե ով կամ ինչն է Ավետ Բարսեղյանի ներշնչանքիի աղբյուրը և այլ մանրամասներ:

-Ավե՛տ,այժմ վարում եք  X Factor երաժշտական նախագիծը, այն ավարտվելուց հետո կա՞ն նոր ծրագրեր,առաջարկներ:

-Այն ավարտելուց հետո կլինեմ Հանրայինի եթերում: Առայժմ ոչ մի հստակ նախագիծ չկա, բայց այն, որ Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում կլինի նախագիծ իմ մասնակցությամբ, դա հաստատ է:

-Բացի հաղորդավար լինելուց երգերի բառերի եք գրում, Դուք դրան որպես աշխատանքի՞ եք վերաբերում,թե ուղղակի սիրած զբաղմունքի:

-Ճիշտն ասած՝ որպես աշխատանքի, քանի որ այն վաղուց հոբբիից վերածվել է աշխատանքի:

-Իսկ կա՞ն երգեր, որոնք արդեն ձայնագրվում են: Վերջին ժամանակներս ո՞ր աստղերի հետ եք աշխատել:

-Այո, իհարկե, կան: Ես անընդմեջ աշխատում եմ մեր բոլոր երգիչ-երգչուհիների հետ: Առաջիկայում ևս նոր երգեր կլինեն:

-Ավե՛տ, ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ներշնչանքի աղբյուրը: Ե՞րբ եք գրում, ինչ որ կոնկրետ հոգեվիճակու՞մ, թե՞ ցանկացած պահի կարող եք գրել:

-Կյանքը, կյանքն ինքն ընդհանրապես:Գիտե՞ք ինչ, լավ է երբ կա ոգեշնչման աղբյուր,բայց երբ գրելը քո մասնագիտությունն է դառնում պետք է գրել ցանկացած ժամանակ՝ գիշերը, ցերեկը, լավ կամ վատ տրամադրությամբ: Երբ  պետք է վարես,կապ չունի՝ ինչ տրամադրություն ունես, ուղղակի բարձրանում ես բեմ և սկսում վարել:

-Պատահե՞լ է,որ երկար ժամանակ չեք գրել: Պարզապես հոգեպես ի վիճակի չեք եղել:

-Բնականաբար: Լինում են պահեր, երբ ներշնչանք չկա, երբ բառ, խոսք, գաղափար չես կարողանում գրել, կամ ծնվում են շատ անհետաքրքիր ստեղծագործություններ: Վերջին հաջողված ստեղծագործություններից կարող եմ առանձնացնել «Բալլադ զինվորի մասին» գործը՝ մեր զինվորների մասին:

-Իսկ ուրիշ ո՞ր բնագավառում է Ավետ Բարսեղյանը իրեն պատկերացնում,կա՞ այնպիսի մի ասպարեզ,որտեղ կուզենայիք Ձեր ավանդն ունենալ:

-Անկեղծ ասած՝ ոչ: Փոքրուց որտեղ ինձ տեսել, պատկերացրել եմ, այնտեղ Էլ գտնվում եմ:

-Կգա՞ մի օր, երբ Ձեզ չենք տեսնի հեռուստատեսությունում:  Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել նման որոշում կայացնել:

-Աա՝յ, չեմ կարող ասել: Ճիշտն ասած, ես վաղուց արդեն սովորել եմ ապագայի վրա ոչ մի կանխորոշում չանել: Չգիտեմ՝ ինչը կարող է ստիպել, կամ ինչ կպատահի:Գուցե գա ժամանակահատված,որ հեռուստատեսությանը «ցտեսություն» ասեմ:

-Իսկ Ավետ Բարսեղյանի սիրտը զբաղվա՞ծ է:

-Դեռ ոչ: Այն դեռ ազատ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել