Ինչպես բացատրել որոշ ջահելների,որ իրենցից օգնություն խնդրող ծեր կնոջը օգնելու փոխարեն անտակտ ու լկտի արտահայտություններ անելը՝ վերջին տականքություն է: Քիչ առաջ մի գյուղացի տատիկ լացակումած մոտեցավ մեզ ու պատմեց,որ թղթապանակն ու անձնագիրը պատահմամբ ուղարկել է զինվոր թոռնիկին՝ ապրանքի հետ ու մնացել ձեռնունայն,հնարավորություն չունի հասնելու իրենց գյուղ,խնդրանքով դիմել է երիտասարդներին և պատմել եղելությունը,իսկ նրանցից մեկը՝մի անդաստիարակ լակոտ հեգնել է,թե ՛՛տատիկ,դու հո ոչխար չես,որ փողերդ ու պասպորտդ վեշերի հետ մոռանաս,ճամփես՛՛:Ախր ոնց բացատրես էս դաունին,որ եթե նույնիսկ մարդուն չես կարող օգնել,տարրական հարգանք մեծի նկատմամբ պիտի որ ունենաիր,եթե դաստիարակություն ստացած լիների տանը,այլ ոչ թե փողոցում:Մի քիչ մարդ եղեք էլի,լեզվին տալու փոխարեն էլ ձեր մահամերձ խղճին արձագանքեք:



