Դերասանների սերիալներում նկարվելու ու սերիալների մասին շատ բան կարելի է ասել, սակայն,  ես կուզեի որ շատ ավելի խորը մտածեիք որևիցե բան արտահայտելուց առաջ: Դերասանը  դա մասնագիտուտյուն է, ինչպես և  բժիշկը, ոստիտկանը եվ այլն ... իսկ մասնագիտուտյունը դա այն բանն է, որով մարդիկ փոխ են աշխատում,  տուն են պահում: Եթե մեծ-մեծ խոսացող քննադատողների մեծ մասը չի հաճախում թատրոններ ու բնականաբար դերասանն էլ չի կարող լիարժեք գումար աշխատել: Իսկ ի՞նչ անի նա այդ դեպքում: Փոխի՞ մասնագիտությունը հանուն նրա, որ դուք չասեք սերիալում ա նկարվում: Դա աշխատանք ա,  որը մարդիկ անում են: Իսկ ինչ վերաբերվում է սերիալներին, ավելի հակիրճ ասեմ, տեսե՞լ եք երբեվիցե սերիալ, որը շատ վատն ա ու դա եթերում ա: Հիմա կասեք հա, իհարկե սախ վատնեն ! Բայց տենց չի... Գոյություն ունի ռեյտինգ հասկացողություն, եվ այն օրվանից, երբ դուք թարգեցիք թատրոններ հաճախել եվ սկսեցիք նայել այդ ձեր չսիրած սերիալները, ձեր դիտումների քանակն էլ ապահովում են այն ռեյտինգը,  որը բավարար ա սերիալ արտադրելու համար, դիտումների քանակը խոսում է հետաքրքրության մասին...Հիմա կասեք , բա ուրիշ բան չկա նայելու .... ալտերնատիվ ալիքներ կան շատ ոորոնք սերիալներ չունեն, թե հայկական, թե արտասմանյան, որ շատ շատերիդ հասանելի են, բայց ամենաբարձր դիտողականություն միշտ ունենում են հենց սերիալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել