Ինչո՞ւ փոքր բիզնեսի ներկայացուցիչները չեն ցանկանում երկու-երեք անգամ քիչ հարկ վճարեն: Պոպուլիստական այս արտահայտությունը չի իջնում կառավարության շուրթերից այս էլ մեկ ամիս:
1. Փոքր ու միջին բիզնեսը չի ուզում այսպես ասած՝ ՙՙգործ տալ՚՚ փաստաթուղթ չտրամադրող մեծ բիզնեսի ներկայացուցիչների դեմ: Մանավանդ, որ փաստաթուղթ չտվողները Ազգային ժողովում ու կառավարությունում են նստում՝ պոպուլիստական հայտարարություններ անողների կողքին: Ստացվում է, որ Կառավարությունը փորձում է փոքր բիզնեսի միջոցով ստվերից դուրս բերել մեծ բիզնեսին, ստացվում է՝ կառավարությունը փոքրի ձեռքերով է փորձում կրակից շագանակ հանել:
2. Հարկային մարմինները այս տարիների ընթացքում ձեւավորել են շատ պարզ կոռուպցիոն համակարգ: Օրինակ՝ հարկայինին մի՛ մուծիր 100 հազար դրամ, տո՛ւր 50 հազար, բայց 25 հազարը տեսուչին: Այս համակարգը հարկային տեսուչներն են ներմուծել ու արդեն 20 տարի հաշտ ու խաղաղ աշխատում են ու ապրում: Այս ամենը ենթադրում է նաեւ, որ փոքր բիզնեսը նույնպես ստվերում է գորչծում ու օրինական դաշտ մտնելու դեպքում նախկին մուծածից ավելի շատ է մուծելու, թեկուզ, որ իջնում է տոկոսը:
3.Փոքր բիզնեսը վախենում է օրենքների հաճախակի փոփոխություններից: Այսինքն՝ ստվերից դուրս գալուց 1 տարի հետո Ազգային ժողովը կարող է նոր օրենք ընդունել ու 1 տոկոսանոց հարկը դարձնեն կրկին 3 ու այդ ժամանակ իրենց այլեւս ոչ մեկը չի հավատա, որ 100 հազար դրամի փոխարեն իրենք 50 հազար դրամ են աշխատում, ինչպես այսօր են ցույց տալիս պետությանը: