Aroxj.am-ը գրում է․
<Aroxj.am-ի ընթերցողների Հարց Բժշկին խորագրով ուղղված հարցերին պատասխանում է գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը:
Վանուհի/ Հարց-Պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդները կարող ե՞ն երեխաներ ունենալ: Եթե այո, ապա կարելի՞ է հղիության ընթացքում կոլխիցին օգտագործել: Շնորհակալություն:
<Տաթևիկ Ղորուխչյան,գինեկոլոգ-Այո, կարող եք, դեղորայքի ընդունման հարցը լուծվում է անհատական՝ բժշկի նշանակմամբ:
Գոհար/Հարց-Բարև Ձեզ, ես 22 տարեկան եմ, մեկ տարի առաջ աբորտ եմ արել, պտղի անհաս լինելու պատճառով , արդեն մի քանի ամիս է սեռական կյանքով չեմ ապրում: Ես ունեմ արատ, արտադրություն և ինձ մոտ ձվազատում չի լինում: Չեմ սիրում դեղամիջոցներով օգտագործել: Խնդրում եմ ասեք մի քանի դեղաբույսերի անուններ, որը խթանի ձվազատմանը: Կանխավ շնորհակալ եմ:
Տաթևիկ Ղորուխչյան,գինեկոլոգ-Կարծում եմ դեղորայք չսիրելը այնքան էլ հստակ բացատրություն չէ: Նախ անհրաժեշտ է հետազոտություն անցնել պարզել՝ արտադրության պատճառը , կոնկրետ հարուցիչը, ապա ընտրել դեղորայք առավելագույնս բնական հիմքով և նման ձևով մոտենալ խնդրին, գտնել պատճառը և հեռացնել այն նույնպես բնական դեղորայքով:
Գոհար/Հարց - Բարև ձեզ խնդրում եմ ասեք ես 2 ամսեկան հղի էի սոնոգրաֆիան ցույց տվեց, որ երեխայի սիրտը չի բաբախում: Խնդրում եմ կասեք ինչը կարող էր պատճառ լինել:
Տաթևիկ Ղորուխչյան, գինեկոլոգ - Պատճառը իմանալու նպատակով ձեզ անհրաժեշտ է անցնել մի քանի կարևոր հետազոտություն և պարտադիր պետք է հետազոտված լիներ հեռացված պտուղը:
Սվետլանա/ Հարց - Լակտացիայի ժամանակ կարելի է սկսել արգանդի պարանոցի էրոզիայի բուժումը /երեխան 6 ամսեկան է /: Նախապես շնորհակալություն:
Տաթևիկ Ղորուխչյան գինեկոլոգ-Ցանկալի է այս ընդացքում լիարժեք հետազոտվել կիրառել կանխարգելիչ միջոցներ, բուժման մեթոդը որոշել, պարզել էրոզիայի ձևը, տեսակը առաջացման պատճառները:
Վարդիթեր/ Հարց-7 ամսական հղիության դեպքում հայտնաբերվել է ինֆեկցիա, ուզում էի հարցնել, կարելի է հակաիբիոտիկ ընդունել, օրինակ ցետրակցիոն:
Տաթևի Ղորուխչյան, գինեկոլոգ Վարդիթեր ջան, հակաիբիոտիկի կիրառումը հղիության ժամանակ որոշվում է վնասի և ակնկալվող օգուտի համադրությամբ, կախված է նաև ինֆեկցիայի տեսակից : Այս հարցը պետք է լուծի ձեզ հսկող մանկաբարձ- գինեկոլոգը, ինքնուրույն ոչ մի դեղ չօգտագործեք:
Անուշ/Հարց - Խնդրում եմ ասեք լորձաթաղանթի բարակությունը արդյոք լուրջ պրոբլեմ է չհղիանալու համար և բուժումը երկարատև է լինում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ