Sergio-Ramos-2014-Photos1in.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել Իսպանիայի հավաքականի առաջիկա` Սլովակիայի և Լյուկսեմբուրգի ընտրանիների դեմ «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի հանդիպումները:

28-ամյա ֆուտբոլիստը ձկնամկանի վնասվածք է ստացել «Ատլետիկ»-ի դեմ խաղում և փոխարինվել է ընդմիջման ժամանակ:Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Ռամոսը երեք կենտրոնական պաշտպաններից մեկն է, ում Վիսենտե դել Բոսկեն Իսպանիայի հավաքական է հրավիրել Խերարդ Պիկեի և Ռաուլ Ալբիոլի հետ միասին:

Հավելենք նաև, որ իսպանացիները գլխավորում են C խմբի մրցաշարային աղյուսակը` առաջին տուրում Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ առավելության հասնելով 5:1 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել