Հիշու՞մ եք մի որոշ ժամանակ առաջ խոսում էի «Համազգային աստղ» նախագծի մասին: Անգամ կհիշեք, որ ասել էի՝ շատ ու շատ երգիչ երգչուհիների մասին, ովքեր չհաղթեցին բայց մեծ հաջողություններ ունեցան իրենց ծանոթ, բարեկամ կամ ձմեռ պապիկների շնորհիվ:

ինչի եմ ասում: Հայկական երաժշտական պռոյեկների անարդյունավետության վառ ապացուցներից է «Համազգային աստղ» նախագծի հաղթող Արթուր Բեսթը: Այս տղան հաղթել էր պռոյեկտը, սակայն բոլորովին վերջերս հանդես եկավ Ռուսաստանի ձայնը նախագծում: Ի դեպ, ցնցեց ժյուրիին իր կատարմամաբ:

Լավ հիմա հարց, ինչի՞ պետքա երգիչը ստեղ պռոյեկտ հաղթի ու էլի գնա ուրիշ երկրի նույն ֆորմատի պռոյեկտին մասնակցի: Կարա՞ք բացատրեք: Էս ընթացքում Արթուրը առնվազն պետք է ժյուրիների կողքին նստեր, եթե համազգային աստղը լիներ նորմալ պռոյեկտ:

Նենց որ հարգելիներս թքած ունեցեք ստեղի պռոյեկտների վրա, ստեղ անիմաստ շոու են անում, ավարտելուց հետո թաշկինակի նման շպրտում են էն կողմ նախագծի հաղթողներին էլ մասնակիցներին էլ: Եթե ձմեռ պապի չունեցար ուրեմն կորած ես:

Հ.Գ Այսքանը, շնորհակալություն ուղադրության համար, իսկ ով չհասկացավ.
Թող գնա տառապի.
Պարապի պարը կարապի
Պարը կարապի պարապի 
Հարակից հրապարակից

Դե ես էլ գնամ 
Վաճառեմ իմ պեչենին
Չեչենոտ չեչենին
Որտև պետք չէր ինձ
գներն էր մատչելի 
Ու նստեմ Կաչելի
ՀԱՃԵԼԻ՜

Ես նախանձ չեմ, հարգանքներով՝ Անհայտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել