Էխ, եկեղեցի...
WikiLeaks-ը գաղտնազերծել է Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդի եւ Մեթյու Բրայզայի հանդիպումը
Սեպտեմբեր 12, 2011 | 13:16
WikiLeaks-ը գաղտնազերծել է Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդի եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի հանդիպումը, որը կայացել է 2007-ին:
Հանդիպման ընթացքում, որը կայացել է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո, պատրիարքը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է հանգեցնել բռնության ալիքի թուրքահայերի նկատմամբ:
Պատրիարքը նաեւ նշել է, որ «1915-ի ողբերգությունը պետք է քննարկվի տարբեր հարթություններում` քաղաքական գործիչների, պատմաբանների, դիվանագետների ու սոցիոլոգների կողմից»:
Այս մասին նամակը ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Դեբորա Ջոնսը (նամակը թվարված է փետրվարի 23 2007 թ):
Իր մեկնաբանություններում Դեբորա Ջոնսը նշում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը պաշտպանում է իր համայնքի շահերը, ընդգծելով, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները սկզբում «դե յուրե», իսկ հիմա նաեւ «դե ֆակտո» ստիպված են կրել երկրորդ սորտի քաղաքացիներ կոչվելու պիտակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vantanesyan/posts/733545406701214
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել