Ամերիկյան կայքերից մեկը որոշել էր կատակ անել և տարածել է “Տանը մենակ” ֆիլմաշարի դերասան Մակալեյ Կալկինի մահվան լուրը: Այն վայկենապես ողողեց համացանցն ու շատ տխրեցրեց բոլորին: Չնայած լուրին չհավատալու պատճառներն էլ քիչ չէին. Մինչ այդ ամերիկյան մամուլում պարբերաբար լուրեր ու լուսանկարներ էին հրապարակվում, որտեղ Կալկինը մեղմ ասած հաջող վիճակում չէր: Խոսում էին, որ նա միշտ հարբած է և հաճախ է թմրանյութերի ազդեցության տակ լինում: Հիմա կարող ենք հանգիստ շունչ քաշել. Սիրված ֆիլմի դերասանը չի մահացել: Համանայն դեպս դեռ…
Հ.Գ. Ի դեպ ոչ ոք չէր նկատել, որ մահվան լուրում գրված էր, որ դերասանը մահացել է վաղը. Ես էլ չէի նկատել, կներեք : )
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/samo.fant/posts/216991165095680
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել