Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի պատասխանները News.am-ի թղթակցի հարցերին, մեղմ ասած, տարօրինակ մեկնաբանություններ են ստացել: Ոստիկանության մարզային վարչության պետի հավաստումը, որ Գյումրիում նախատեսված հանրահավաքի ժամանակ <հասարակական կարգի խախտում, արտառոց անշնորհք բաներ, հանցագործության դեպքեր> լինելու պարագայում <ոստիկանությունը իր ամբողջ պոտենցիալը կկիրառի>, որովհետև <յուրաքանչյուր քաղաքական, տնտեսական, արդարացի կամ անարդարացի պահանջ հարկավոր է ներկայացնել քաղաքակիրթ ձևով, ոչ թե գոռալ, գոչել, առավել ևս՝ հասարակական կարգ խանգարել>,չգիտես ինչու այլ կերպ է ընկալվել: Բայց ի՞նչն է այդ պարզաբանման մեջ անհասկանալի կամ զարմանալի. որ ոստիկանությունը պետք է հասարակական կա՞րգ պահպանի զանգվածային միջոցառման ժամանակ, որ ոստիկանը պետք է կանխարգելի՞ հանցագործության դեպքը, կարգի հրավիրի օրինախախտի՞ն: Ինչո՞ւ է ոստիկանության գործառույթների այս պարզ թվարկումը վրդովմունք հարուցել: Ո՞ւր է այստեղ սպառնալիքը: Չեմ ուզում մտածել, թե կան մարդիկ ովքեր հակված են խանգարել կարգը և դրա համար են զայրացել Նադարյանի <կանխատեսումից>: Քավ լիցի: Հակառակը, ուզում եմ մտածել, որ պարզապես ճիշտ չեն ընկալել՝ ինչ նկատի ունի մարզային վարչության պետը: Անհասկանալի է նաեւ, որ երբեմն ոստիկանության ներկայացուցչի խոսքը ընկալում են սպառնալիք, այլ ոչ թե հորդոր ՝ ուղղված սթափությունը, ուշքը, զգոնությունը կորցրածներին, որպիսին չեն, խորապես համոզված եմ, խնդրո առարկա հանրահավաքի կազմակերպիչներն ու ապագա մասնակիցները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/902641639763725?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել