83577_original1in.am-ը գրում է․

Ամեն տարի հոկտեմբերի 4-ին նշվում է Կենդանիների համաշխարհային օրը (World Animal Day)։ Տոնը սահմանվել է 1931թ. բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համաժողովում՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում: Օրվա ընտրությունը պատահական չէ. հոկտեմբերի 4-ը կենդանիների հովանավոր համարվող կաթոլիկ սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու հիշատակի օրն է:

Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում տնային կենդանիները համարվում են ընտանիքի մի մասը և ունեն ընտանիքի անդամներին հավասար իրավունքներ:

Կենդանիների օրը սահմանվել է հասարակության շրջանում շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտության գիտակցման, ակտիվության և կենդանիների պաշտպանության մակարդակի բարձրացման նպատակով:

Վերջին տարիներին Կենդանիների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում աշխարհի ավելի քան 60 երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել