Մի քանի ամիս է, ինչ ով չէր ալարում՝ մեղադրում էր մեր իշխանություններին ու անձամբ Սերժ Սարգսյանին, որ ոչ մի բան չի ձեռնարկում Լևոն Հայրապետյանի հարցով։
Հիմա հետաքրքիր է, թե այդ Հայրապետյանասերերը որքանո՞վ են հիմա փոփոխելու հռետորաբանությունը այն բանից հետո, երբ Հայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվեց ու այժմ կալանքի փոխարեն նրա նկատմամբ կիրառելու են տնային կալանքը։
Չգիտեմ, թե որքանով էր այդ որոշումը քաղաքական ու որքանով այդ որոշման մեջ դերակատարություն ունեցավ Սերժ Սարգսյանի խնդրանքը՝ անձամբ Պուտինին, բայց ակնհայտ է, որ այց ցավագին ընկալվում ինչ որ փոփոխություն եղավ, ինչպես նաև ակնհայտ է, որ այդ որոշմանը նախորդեց Հայաստանի՝ ամենաբարձր մակարդակով միջամտությունը։
Ես գիտեմ ինչ է լինելու. բողոքողները միշտ բողոքելու են ու հիմա էլ ասելու են, որ էս ի՜նչ ա, Սերժը պետք ա Պուտինից պահանջի ու ստիպի, որ Հայրապետյանին անմեղ ճանաչեն ու ազատ արձակեն։ Բա ո՞նց, մեր խելոքների կարծիքով միջազգային քաղաքականությունը մանկապարտեզ ա ու ի՜նչ մտքներին փչի՝ էն էլ կպահանջեն և ամենևին էական չէ, որ նույն գործի շրջանակներով տնային կալանքի տակ է հայտնվել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, մեկ է, մենք պետք է պահանջատեր լինենք...
Մի խոսքով, ուրախ եմ, որ Հայրապետյանի հանդեպ՝ մինչև դատական պրոցեսսը գոնե տնային կալանքով կամ էլ ավելի մեղ խափանման միջոցներով են բավարարվելու ու հուսով եմ, որ նա իրոք անմեղ է ու իրոք նրա գլխինչ չեն սարքի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/547708745362894
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել