Haytni.com-ը գրում է․
Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ և Գերմանիայի ազգային թիմի անդամ Մատս Հյումելսը վստահեցնում է` Հենրիխ Մխիթարյանն արդեն լավ գերմաներեն է խոսում: «Բորուսիա»-ի բոլոր ֆուտբոլիստները միմյանց հետ լավ ընկերներ են: Նորեկներին հաջողվում է լավ հարմարվել, ինչպես օրինակ Հենրիխ Մխիթարյանին, ով արդեն բավականին լավ գերմաներեն է խոսում: Այս թիմով և այս ֆուտբոլիստների հետ մենք կարող են բոլոր տիտղոսները նվաճել»,-Հյումելսի խոսքը փոխանցում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը այժմ վնասվածք ունի և բաց կթողնի ազգային թիմի առաջիկա երկու հանդիպումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել