Aroxj.am-ը գրում է․
Հայաստանում հոնորեան 3 ամենատարածված սեռական հիվադություններից է: Այս ինֆեկցիայով տարեկան հիվանդանում է 150-180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Այն տարածվում է սեռական հարաբերությունների ժամանակ: Անպաշտպան սեքսը առաջին ու հիմնական պատճառներից մեկն է, որի ընթացքում կարող եք ձեռք բերել այս ինֆեկցիան: Այս հիվանդությամբ գրեթե անհնար է վարակվել կենցաղային ճանապարհով: Սակայն դա էլ բացառված չէ: Հոնոկկոկը, որը հանդիսանում հոնորեայի հարուցիչը, կարող է ներթափանցել սեռական օրգաններ, նաև անկողնուց, սրբիչներից, եթե դրանք օգտագործել է նաև հոնորեայով հիվանդը:
Ինչ ճանապարհով կարելի է հիվանդանալ հոնորեայով
Սեռական հարաբերության ընթացքում , երբ հոնոկկոկը ընկնում է միզուղիներ զարգանում է ուրետրիտ՝ միզուղիների բորբոքում: Եթե հարուցիչը ընկնում է հեշտոց, ապա տեղի է ունենում հեշտոցի բորբոքում կամ արգանդի վզիկի բորբոքում: Եթե այն հայտնվում է բերանի խոռոչում, ապա բերանի խոռոչի բորբոքում, կոկորդում հայտնվելու դեպքում կառաջանա ֆարինգիտ՝ կոկորդի բորբոքում:
Հոնորեայի նախանշանները
Հոնոկկոկը օրգանիզմում հայտնվելուց հետո առաջիկա 2-10 օրերի ընթացքում ոչ մի նշան չի տալիս: Մասնավորապես կանանց դեպքում, այն հաճախ անցնում է առանց նախանշանների: Հոնորեայի ախտորոշումը շատ բարդ է անցնում, եթե հատուկ հետազոտության չգնաք:
Հոնորեայի նախանշանները կանանց մոտ
- Սպիտակ-դեղնավուն արտադրություն հեշտոցից
- Ցավեր միզելու ընթացքում
- Դաշտանային շրջանում արնաշաղախ արտադրություն
- Ցավեր որովայնի ներքևի հատվածում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ