1in.am-ը գրում է․
Աշխարհի խոշորագույն սոցցանցը՝ Facebook-ը, ընդլայնում է ծրագրում առողջապահության ոլորտում: Այս մասին Reuters-ին անանունության պայմանով պատմել են իրավիճակին ծանոթ 3 աղբյուրներ:
Ուղղություններից մեկը, որ մտադիր են զարգացնել սոցցանցում, այս կամ այն հիվանդությամբ տառապողների աջակցության առացանց խմբերն են: Այնտեղ նրանք կկարողանային փոխանակվել հիվանդության դեմ պայքարի փորձով, քննարկել թերապիայի տարբեր մեթոդների արդյունավետությունը և այլն:
Facebook-ում մշակողների ևս մեկ խումբ ստեղծում է հիվանդությունները կանխարգելելու կոչված հավելվածներ, որոնք օգտատերերին կստիպեն փոխել իրենց կենսակերպը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1445447.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



