Հաճախ մարդիք մտածում են, ամուսնանալու դեպքում, իրենց մյուս կեսին կփոխեն, «կդատիրակեն» ու «կկրթեն»…սա նույնն է, ինչ որ մարդիք կարծեն, որ կարող են Հային «փոխել», իր բնավորությունից, իր գենետիկ սանրվածքից…Կարող ես, մարդու հագուստը փոխել, լեզուն, ու իր վարքը ըստ արհեստականորեն պարտադրված օրենքների, բայց չես կարող փոխել, որեվե ազգի, արյան պարունակությունը, ներվերի, ու ուղեղի ունակության ծավալը, մաշկի գույնը, արյան ու սրտի հոգեվոր արժեքները…մարդու մեջ կան արժեքներ, որոնք հնարավոր չի փոխել արհեստական կամ միջավայրի թելադրանքներով…ՈՒ որ մտածում եմ Հայերիս մասին, այն ինչ որ տեսնում ենք, այսօր, երեկ, ու վաղը որ տեղի է ունեցել Հայատսանում, զգալի մասը մեր սանրվածքի պատճառով է, ու շատ քիչ զարգացումներն են որոնք թելադրված են արհեստական ու դրսի պայմաններից…
Այսօր հանդիպել էի մի աշխատակցի, որ պատմում էր, իր կյանքի երեք կանանց մասին, առաջինից, բաժանվել էին, երկրորդը մահացել էր, ու անշուշտ կար երրորդը…Առաջինի մասին պատմում էր, որ նա, առնետների նման, ապրանք հավաքող էր, ոչ մի մազ անգամ, աղբ, ավելորդություն, նետել, չգիտեր…ամեն ինչ հավաքում էր…Այսօր, ըստ պատմողների, նա պատմում է, որ իր տուն չես կարող նույնիսկ մտնել, որով աղբանոց է, ոչ թե տուն… Ու այս պատմությունը ինձ մտածել տվեց, որ խեղճ՜ այդ կնոջ տեսակն էլ դա է, բնավորություն, որ նույնիսկ, ծեծելով, ու ջարդելով, չես կարող փոխել….Հաճախ ենք կարդում, որ կան մարդիք որ ճանճի տեսակ են, ու նրանք երբեք արծիվ չեն կարող լինել…ու անշուշտ, ընդհակառակը…
Հայերս ինքներս մեզ լավ չենք ուսումնասիրել, մեր ֆաբրիկը, սանրվածքը, գենետիկ կոդը, վարքը, ըստ որի, ծրագրվեր սահմանադրություն, օրենքներ, կարգ ու կանոն, զարգացնելու երկիրը ու դարձնելու քաղաքակիրթ, բարձր արժեքների մշակույթ ու հասարակություն…Հաճախ ծիծաղում ենք, մենք մեր վրա, նկատելով, մեր մեջ, ողորմողի, խնդրողի ու սողալու բնավորությունը, ու անշուշտ, դրան զուգահեռ, նկատում ենք, մասսայական հասարկություն, որ արծիվների նման դուրս է փախչում, ճահիճից ու արտագախտում, դեպի իրեն ավելի հարմար միջավայրեր…
Մտածում եմ, որ մինչեվ Հայասանի ճահիճը չչորացվի, մոծակներից, ճանճերից ու կոկորդիլոսներից, ու սողուններից զատ ուրիշ կենդանիներ հազիվ թե կարողանան ապրել այդ միջավայրում…իսկ անուշտ մոծակների, ճանճերի, կոկորդիլոսների ու սողունների համար, Հայաստանը իր ներկա ճահիճով ու կենցաղային պայմաններով, կոռուպցյայով, կաշառակերության պայմաններով, դրախտավայր է, ու իրենց կարգ ու կանոն, օրենք չի էլ հետաքրքրում…Հանցավորների համար, այսպես էլ պետք է լիներ, Հայաստանը…Իսկ արծիվները, առյուծները ու վագրերը, պիտի ժամանակի ընթացքում կամ մահանան, կամ էլ չվեն, արտագախտեն այդ միջավայրից…այս ամենը համահունչ է բնության կանչին, կարգ ու կանոնոնին որ մեր արյան մեջ է, մեր ուղեղի ու ներվային համակարգի մեջ…
Մենք մեզ փոխել չենք կարող, մենք կարող ենք ճահիճը չորացնել, որպիսզի հրապուրենք,այն կենդանիներին որ պիտի կարողանան ապրել չոր ու պտղատու միջավայրում….
Երբ կարողանանք, ճահիճին ջուր տվող համակարգի ավազակներին, սողուններին, մոծակներին ու ճանճերի հարսանիքը կասեցնել, այն ժամանակ միայն առիթ կլինի ՀԱՅԱՍՏԱՆԻ վերածնունդի նշույշները տեսնել…տակավին դրան չենք հասել, որով մենք մեզ չգիտենք, ու փորձում ենք մեր ժողովրդին փոխել…որը անհույս ու սխալ պատկերացում է…
Հասել ենք քսանմեկերրորդ դար, ու հսկա զանգված կա, միջին արեվելք, Հնդկաստան ու Չինաստան, որտեղ մարդիք չեն փոխվել, մնացել նույնը ինչ որ եղել են դարերով…թերեվս լեզուներն է փոխվել, կրոնը, իրենց աշխարհագրական ապրելու վայրը, բայց իրենց ֆաբրիկը, սանրվածքը, ներվային համակարգը ու ուղեղը ու մտածելակերպը մնացել է նույնը…