Այս գրաֆիկը ցրում է Սովետական ինդուսրալիզացիայի միֆը, ստալինյան տնտեսական հրաշքի միֆը ու հստակ ցույց է տալիս, որ, ապաքինվելով քաղաքացիական ու առաջին համաշխարհային պատերազմներից, տնտեսությունն ուղղակի վերադարձավ հին միտմանը:
Բայց ինձ գրաֆիկը սովետական տնտեսության տեսակետից չի որ հետաքրքրեց, այլ՝ Հայաստանի: Ժամանակին վաղամեռիկ ընկերս և գործընկերս՝ Սիսակը, երկար չարչարվելուց հետո վերականգնեց ու համադ
րելի դարձրեց Հայաստանի տնտեսական պատկերը՝ սկսած 80-ականների վերջից, որ հասկանանք թե որտեղից ենք գալիս ու ինչ ձեռքբերումներ ունենք: Մինչև հիմա այդ հին համեմատությունները, որ երբեմն տեսնում եք, նրա արած աշխատանքի արդյունքն է: Ես ինքս, աշխատելով ԿԲ-ում, կոնսոլիդացրեցի ու համադրելի դարձրեցի բանկային համակարգի դրամական ռեֆորմներից առաջ վիճակագրությունը: Իմ փորձով, ով միայն մեկ սեկտորով էր զբաղվել, ասեմ, որ տիտանական աշխատանք է արել Սիսակը: Ու՞մ է պետք հնի անդրադարձը: Նախ տնտեսագիտությանը, նման գրաֆիկներն ու դրանց մենկումը պետք է անցնել համալսարաններում: Իսկ երկրորդը՝ հասկանալուն և սխալները չկրկնելուն: Արցախյան պատերազմի վրա լիքը շահարկումներ է եղել, ու հերթը աչքիս հասնում է տնտեսական ռեֆորմներին: Շատերն են ցանկանալու դրական արած քայլերի վերմակն իրենց վրա քաշել, իսկ սխալներից էլ չխոսել: Իրականում, հաճախ տեսնում եմ հնի սխալների կրկնություն, ու մտածում եմ, որ այդպես էլ դասեր չենք քաղել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=10150909387097395&set=a.10150319185422395.300543.701692394&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել