Մազի գոյությունը տևում է 50 օրից մինչև մի քանի տարի, այնուհետև այն մեռնում է և թափվում, իսկ մազապարկից աճում է նոր մազ: Առողջ կնոջ գլխից ամեն օր մեռնում, թափվում և կրկին առաջանում են մոտ 50 մազ:
Գլխի մազերի թիվը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Դա կախված է ամենից առաջ մազերի հաստությունից և գույնից: Շեկ մազերը հաճախ լինում են բարակ և գլխի վրա դրանց թիվը լինում է մոտ 140.000: Սև մազերը առավել հաստ են, դրանց թիվը գլխի վրա լինում է 100.000:
Առհասարակ մազերի նորմալ աճ է համարվում ամսական 1-1.5 սմ-ը: Որպես կանոն տաք ամիսներին մազերը ավելի արագ են աճում: Շատ կարևոր է, որ սնունդը լինի թարմ, էկոլոգիապես մաքուր և թարմ: Մեծ քանակությամբ ալկոհոլը և ծխախոտը վնասում են մազերը:
Կարգավորված նյութափոխանակությունը խթանում է մազերի աճին:
Այս ամենը իմանալուց հետո 2-րդ տեղում գտնվում է մազերի խնամքը: Ոմանց թվում է թե մազերը չէն աճում, այնինչ կոտրատվում են թերսնուցման, վատ խնամքի հետևանքով: Գլխի մաշկը կեղտոտվածությունից մաքրելու համար անհրաժեշտ գլուխը կանոնավոր կերպով լվանալ սովորաբար 7-10 օրը մեկ անգամից ոչ ուշ:
Շարունակությունը այստեղ